Եռօրյա ճամբար

Ես առաջին անգամ մասնակցեցի եռօրյա ճամփորդության, քանի որ վերջերս եմ տեղափոխվել կրթահամալիր սովորելու:Շատ հետաքրքիր էր, առաջինն էր ու ոչ վերջինը:                                          Երբ հասանք Դիլիջան, տեղավորվեցինք ու գնացինք զբոսնելու հին Դիլիջանով: Այցելեցինք մի փայտագործի: Նա շատ հետաքրքիր աշխատանքներ ուներ, որոնք ամբողջն ինքն էր պատրաստել: Դրանք կարող եք տեսնել լուսանկարներում․

 

Հետո մենք զբոսնեցինք Դիլիջանի փողոցներով և ուրախ ժամանակ անցկացրեցինք:Երկրորդ օրը մենք ուղևորվեցինք դեպի Իջևան , գնացինք թիվ 1 դպրոց: Միասին երգեցինք, պարեցինք: Զբոսնեցինք նաև Իջևան քաղաքովՈւրախ և զվարճալի ժամանակ անցկացրինք: Ամբողջ 3 օրերի ընթացքում մենք ունեինք շատ բարձր տրամադրություն, մեկ վայրկյան անգամ առանց ժպիտ չենք մնացել: Դրանից հետո մենք ուղևորվեցինք դեպի Աչաջուր՝ մառանները ուսումնասիրելու: Այնտեղ մեզ շատ սիրալիր ընդունեցին և պատմեցին շատ հետաքրքիր մանրամասներ մառանների մասին: Հետո մենք քայլք կատարեցինք դեպի Մակարավանք: Ես երբեք չէի եղել այնտեղ և շատ տեղեկություններ իմացա Մակարավանքի մասին, որոնցից են Մակարավանքի պատերը ջրով են ամրացված,նաև նկատեցինք, որ պատերից մեկի վերնամասում մի փոքրիկ շրջան կա, որտեղ մարդու դեմք էր պատկերվում: Մակարավանքից շատ հոգնած, բայց լի էմոցիաներով, վերադարձանք Դիլիջան: Շատ ուրախ և հետաքրքիր անցկացրեցինք մեր վերջին օրը Դիլիջանում`խաղացինք տարբեր խաղեր,զրուցեցինք,ուրախացանք: Երրորդ օրը շարժվեցինք դեպի Երևան: Մինչ Երևան հասնելը Սևանում կանգ առանք և ճերմակած դաշտերում ձնագնդի խաղացինք, իսկ հետո ուրախ և զվարթ հասանք տուն:

 

Եռօրյա ճամբար: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s