Մթնշաղի անուրջներ,գարուն

Մթնշաղի անուրջներ, Վահան Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։ Ժողովածուն շատ ջերմ է ընդունվել թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների կողմից:


Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Վերլուծություն ՝

Վահան Տերյանը այս բանաստեղծության մեջ պատմում է այն մասին, որ գարուն է եկել և ձմռան մռայլ շունչը արդեն գնացել է իր սրտից, արդեն իր հոգում մի ջերմություն էր արդնացել, սեր է արդնացել իր հոգում ջինջ,դա գարնան մեղմ սերն էր իր հանդեպ:   Գարնան ծաղիկները ուրախ ու զվարթ դուրս են հանում իրենց նուրբ գլխիկը հողից և նայում են դեպի արեգակը լուսեղ, ու ջերմություն է տարածվում քնքուշ և դիպչում է Տերյանի սրտին, կարծես մեկը երազում է իրեն, ինչպես ձմռան ցուրտը գարնան արևին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s