Չինաստան, Հնդկաստան

XVI  դարում Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնական մասում առաջացել էր Մեծ Մոնղոլի կայսրություն։Նոր դարերում այն սկսեց թուլանալ։Երկիրը միասնական չէր, ինչը հեշտացրեց եվրոպացիների ներթափանցումը և Հնդկաստանի գաղութացումը։Նոր դարերի առաջին փուլում Հնդկաստանում դեռևս պահպանվեց ավանդական հասարակությունը։Այդ պատճառով նա բավականին հետ մնաց եվրոպական առաջատար երկրներից։Սակայն դեռ հին ժամանակներից եվրոպացիների մոտ ձևավորվել էր համոզմունք Հնդկաստանի հեքիաթային հարստությունների մասին։Պատահական չէ,որ աշխարհական հայտնագործությունների մեծ մասը կատարվեց այս երկիր տանող ճանապարհը որոնելիս։

XVI դարից ի վեր Հնդկաստանում սկեսեցին առաջանալ հայկական համայնքներ։Հնդկահայ գաղութները մարդաշատ դարձան XVII-XVIII դդ․ հատկապես Նոր Ջուղայից ներգաղթածների հաշվին։Հայերը հաստատվում էին ծովափնյա քաղաներում։1690 թ․ անգլիացիները Կալկաթան վերածեցին նավահանգստային քաղաքի, որին մասնակցեցին նաև հայերը։Անգլիացիները սկզբում սիրաշահում էին հայերին, սակայն հետո առաջացավ մրցակցություն։Ահա թե ինչու տեղի հայերը մասնակցեցին գաղութարների դեմ հնդիկ ժողովրդի պայքարին։Միաժամանակ հնկահայ ազգային-քաղաքական ուժերի մոտ ամրապնդվեց սեփական պետություն ունենալու գաղափարը։

Նոր դարերում շարունակվեց Չինաստանի ինքնամեկուսացումը արտաքին աշխարհից, հատկապես եվրոպացիներից։Պետությունը խիստ վերահսկողություն էր սահմանել արտադրության և շուկայի նկատմամբ,սահմանափակել էր արտաքին առևտուրը։Նույնիսկ արգելված էր մեծ նավերի կառուցումը։Այս իրավիճակը մեծապես խանգարում էր երկրի տնտեսության զարգացմանը։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s