Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում

XX դարարասկզբին աբդուլհամիդյան վարչակարգը հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու փոխարեն ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ:

Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը այս պայմաններում որդեգրեցին նոր մարտավարություն:Կռվող խմբերի և զինամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Տարոն-Սասունը:

Հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդհանուր ապստամբության նախապատրաստելը:

1890-ական թթ. վերջերից արևմտահայության մոտ ստեղծվել էր հուսահատական վիճակ:Նման պայմաններում չէր կարելի լիովին հրաժարվել հայդուկային պայքարից:Հայդուկային պայքարի շարունակման կողմնակիցներ Անդրանիկը և Գևորգ Զավուշը փորձում էին վրեժխնդրական քայլերով ոգեվորել ժողովրդին:

Ընդհանուր ապստամբությունը նախատեսված էր սկսել 1905 թ. ամռանը Սասունում և Վասպուրականում:Դա աննկատ չմնաց, և սուլթանական կառավարությունն սկսեց ուժեր կենտրոնացնել Սասունի մատույցներում:

Արևելյան Հայաստանում և ամբողջ Այսրկովկասում ծավալվում է Սասունին օգնելու շարժում:Ուղարկվաց մեկ տասնյակից ավելի հայդուկային խմբերից միայն Թորգոմի<<Մրրիկ>>ձիավոր խմբին է հաջողվում 1903 թ. ամռան սկզբերին հասնել նշանակման վայր:

Նույն տարվա աշնանը Սասունի հայտնի Գելիեգուզան գյուղում ստեղծվում է ինքնապաշտպանության ղեկավար մարմին՝Անդրակինի գլխավորությամբ:Այդ մարմնի անդամներ էին Մուրադը, Սմբատը, Սեպուհը և ուրիշները:

 

ՀԱՅ ԿԱՆԱՅՔ 19-րդ ԴԱՐՎԵՐՋԻ, 20-րդ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Այն, որ հայ կինը կարևոր դերակատարում է ունեցել ազգային, հասարակական կյանքի բոլոր առանցքային անցուդարձերում, անհերքելի է: Հայ կանայք ոչ միայն տան, օջախի սյունն են, այլև ազգի ու պետության, և դա պատմականորեն ձևավորված իրողություն է: Կանայք նաև ազգային-ազատագրական շարժումների ակտիվ դերակատարներ են եղել դեռևս հին ժամանակներից, և շատերը գուցե զարմանքով ընթերցեն այն փաստերը, որոնք արտացոլված են 2016 թվականին լույս տեսած 2 անչափ կարևոր ու հետաքրքիր գրքերում՝ «Հայ հերոսուհի կանայք» և «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին»: Առաջին գրքի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է, երկրորդը լույս է տեսել Էդիկ Մինասյանի և ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի դասախոս Տաթևիկ Մինասյանի համահեղինակությամբ: Գրքերը ստեղծվել են Էդիկ Մինասյանի մեծ տատի՝ հայտնի Ռպեի (Հռիփսիմե Հակոբյան) հերոսական կենսագրության ոգեշնչմամբ: «Երբ Սիմոն պապս պատմում էր իր Հռիփսիմե մոր մասին, հոգիս լցվում էր հպարտությամբ, բայց միաժամանակ մտածում էի, թե պապս գովաբանում է իր մորը՝ պատմելով նրա սխրագործությունների մասին, ինչպես կարող է անել յուրաքանչյուր մեկը՝ իր հարազատին ներկայացնելիս: Սակայն երբ կարդացի Ռուբենի (Տեր-Մինասյան) «Հայ յեղափոխականի մը յիշատակները» աշխատության հատորները և ընթերցեցի Շենիկի Մեծ եղեռնը վերապրածների հուշերը, համոզվեցի, որ պապս մի բան էլ դեռ համեստությամբ քիչ է պատմել հերոսուհի մոր մասին»,- ասում է Մինասյանը: Ահա թե ինչ է գրում Սասունցի Մուշեղն իր հուշերում. «Ռպեն իշխանական ընտանիքից էր, Գրքեի Վարդանի հեղինակավոր ծանոթ տնից, Շաքեի քույրը: Այս տունը տարիների ընթացքում հեղափոխական իսկական օջախ էր, ուր Մ. Տամատյանը, Հրայր Դժոխքը, Գևորգ Չաուշը և Ռուբենը ապաստանում էին տարիներ ի վեր»: 1915 թվականին, չնայած ամուսնացած էր, զավակների տեր, միջին տարիքի կին էր, իր ուժն ու կորովը պահելով՝ Ռպեն կանանց խմբեր էր կազմակերպում և մասնակցում Ռուբենի գլխավորությամբ Սասունի մոտակա քրդական գյուղերի վրա կազմակերպված արշավանքներին՝ մեծ մասամբ ուտելիք ճարելու համար, մանավանդ որ փախստականների թիվը գնալով աճում էր: Ռպեն վիրավորների համար դեղեր էր պատրաստում մեղրով, անանուխով ու աղով, հոգատար մոր պես խնամում վիրավորներին ու հիվանդներին, քաջալերում ու հույս ներշնչում բոլորին: Անդոքի կռիվների ժամանակ դիրքից դիրք էր անցնում և իր հանդուգն ու խիզախ կռիվներով հետ մղում թշնամու գրոհները, հաճախ ինքն էլ կանանց խմբով գրոհում էր և ստիպում թշնամուն փախչել: Ցավոք, Սասունի վերջին ծանր կռիվների ընթացքում նա նահատակվում է: «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին» գրքում լուսաբանվում են այդ ժամանակաշրջանում հայ ազգային-ազատագրական պայքարին ակտիվ մասնակցություն ցուցաբերած հայուհիների կյանքն ու քաջագործությունները: Առանձին գլուխներով ներկայացված են 1850-1880-ական թվականներին հայ ազատագրական շարժման նվիրյալ հայուհիները, ապա հայ հերոսուհիները 1890-ական թվականների ինքնապաշտպանական մարտերում, հայուհիների հերոսական գործունեությունը 20-րդ դարասկզբի հայոց ազատամարտի տարիներին, հայդուկային (ֆիդայական) պայքարի և 1915-23 թթ. ինքնապաշտպանական հերոսամարտերի մասնակից հայուհիների սխրանքները: «Բազմաթիվ կին հայդուկներ իրենց հերոսությամբ չեն զիջել տղամարդկանց: Կանայք, տղամարդկանց կողքին կռվելով, ուժ ու կորով են ներշնչել նրանց, հավատ` իրենց սեփական ուժերի և հաղթանակի նկատմամբ: Եթե անգամ կռվի դաշտում հայ կնոջ մասնակցությունը համեմատաբար սահմանափակ է եղել, ապա թիկունքում` անհամեմատ ավելի նշանակալի: Հայուհին ոչ միայն հսկել է հայդուկի թաքստոցը, այլև անհրաժեշտ տեղեկություններ, զենք-զինամթերք, հաց ու ջուր է հասցրել վիրավորներին, վերքերն է բուժել և գաղտնի նամակներ տեղ հասցրել»,- գրված է գրքի առաջաբանում: Հայտնի է, որ հայդուկային կռիվներին հայ կանանց մասնակցությունը հայդուկային կանոններով ընդունված չի եղել. հայ տղամարդիկ դա համարել են անթույլատրելի: Հայ կնոջ մասնակցությունը մշտապես բարձր է գնահատվել, սակայն վեհանձն հայ տղամարդը թույլատրելի չի համարել վտանգի ենթարկել իր օջախի պահապանին: «Այնուամենայնիվ օրհասական պահերին հայ կինը երբեք կրավորական համբերություն ցույց չի տվել, ընդհակառակը՝ գիտակցելով մարտնչել է: Նշված իրողության ակնառու ապացույցներից է Ռուբինյանց Հեթում սպարապետի կնոջ՝ Զարմանուհու օրինակը: 1363 թ., երբ Սիս մայրաքաղաքը պաշարվեց, նա իր ամուսնու կողքին Ադանայի դաշտում կռվելու ժամանակ իր ձեռքով սպանեց մամլուք զորավար Էոմերին: Ռուբինյանների անկումից հետո, երբ ամուսինը դավադրաբար սպանվեց, Զարմանուհի տիկինը իր զավակի՝ Գևորգի հետ ապաստանեց Կոկիսոնի և Ուլնիայի լեռներում: Հինգ տարի աստանդական կյանք վարելուց հետո ի վերջո հա-ջողվեց 300 քաջ լեռնականների հավաքել իր դրոշի ներքո: Ապա գլխավորելով նրանց՝ հերոս հայուհին հարձակվեց թուրքերի վրա, խլելով Կապանը` ամրացավ այնտեղ՝ ցույց տալով, որ ազատատենչ հայ կնոջ ոգին երբեք չի կարող ընկճվել»: 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարում աչքի է ընկել կին զինատար հայդուկ Ծաղիկը (Սաթենիկ Արղությանը): Նա զինակցել է Դերիկի վանքի հայդուկների հետ, մասնակցել է նաև Դերիկի 1894 թ. ինքնապաշտպանական կռիվներին և զենքի փոխադրմանը: Զենքի փոխադրման գործում մեծ դեր է խաղացել նաև Ուզունլուծի (Յոզղաթ) հերոսուհի Գոհարիկ Մարգարյանը: 1890-1908 թթ. Գոհարիկն ամենատարբեր միջոցներով և մեթոդներով զենք ու զինամթերք է տեղափոխել Արևմտյան Հայաստան՝ անգամ ջահերի մեջ թաքցնելով դրանք: Այդ ջահ-թաքստոցներից մեկը պահպանվել է և այժմ Երևանի Զորավար Անդրանիկի անունը կրող ֆիդայական շարժման թանգարանում է:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s