Համազգային պայքարը

XX դ. սկզբին ռուսական միապետության գաղութային քաղաքականությունը հայերի նկատմամբ նոր դրսևորումներ ունեցավ:

Հայոց եկեղեցու ունեցվածքից ստացվող եկամուտների հաշվին էին պահվում հայկական և մշակույթային այլ հաստատություններ:Կովկասի կառավարչապետ Գրիգոր Գոլիցինը կազմել էր հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր:Նիկոլայ II կայսրն ընթացք տվեց դրան ու 1903 թ. հունիսի 12-ին հաստատեց Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքը:Սկսվեց հայ առաքելական եկեղեցու կալվածքների, գույքի, ավանդների պետականացման գործընթաց:

Ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առայացրեց հայության գրեթե բոլոր խավերի մեջ:Մայր աթոռն ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը: Թիֆլիսում ստեղծվեց <<Ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե>>, որտեղ  վճռական դեր էր խաղում Ռոստոմը:

Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը ևս կանգնեց ազգային իրավունքների պաշտպանության համար ծավալվող շարժման գլուխ:

Բողոքի առաջին ցույցը տեղի ունեցավ 1903 թ. հուլիսի 29-ին Ալեքսանդրապոլում:Հաջորդ ամիսներին հուժկու ելույթներ ու կառավարական ուժերի հետ բախումներ եղան Երևանում, Գանձակում, Թիֆլիսում, Բաքվում, Լոռիում և այլուր:

Պայքարի ձևերից մեկն էլ դարձավ հայատյաց պաշտոնյաների ահաբեկումը, որն իրականացնում էին ազգային-հեղափոխական կուսակցությունները:1903թ. հոկտեմբերին հնչակյանները Գրիգոր Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, սակայն վերջինս ողջ մնաց:

Ոտքի ելան նաև հայության մյուս հատվածները:Պոլսահայությունը բուռն գործունեություն ծավալեց արևմտահայերի շրջանում՝ի պաշտպանություն Մայր աթոռի ավանդական իրավունքների:Իր բողոքն ու համերաշխությունը հայտնեց նաև Եվրոպայի ու Ամերիկայի հայությունը:Պայքարի մեջ մտավ նաև Եվրոպայի բուհերում սովորող հայ ուսանողությունը:

Հայտյաց կառավարչապետը հեռացվեց պաշտոնից, իսկ հակահայ օրենքը 1905թ. օգոստոսի 1-ին չեղյալ համարվեց:Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավված հողերը, գույքը, դրամը, իսկ հայկական տարրական դպրոցները նորից հանձնվեցին նրա տնորինությանը:

 

1905 թ-ի փետրվարի 6-ին Բաքվում տեղական իշխանությունների և անձամբ նահանգապետ  Նակաշիձեի  դրդմամբ մոլեգնած թաթարները հարձակվեցին հայերի վրա: Հրդեհեցին հայկական թաղամասեր, կողոպտեցին հայերի գույքն ու կահ-կարասին: Հայ բնակչության ինքնապաշտպանությունն ստանձնեց դաշնակցությունը, միաժամանակ սպառնագիր ուղարկեց նահանգապետին, որտեղ ասվում էր. «Պաշտպանեցեք ժողովուրդը, եթե ոչ, անձամբ պատասխանատու կլինեք»: 40 ժամ թաթար խուժանն անարգել և անպատիժ կոտորեց ու կողոպտեց հայերին. հայ բնակչությունը բազմաթիվ զոհեր տվեց: Նախահարձակ թաթարներին ոգևորում էին նաև թուրքական ծպտյալ գործակալները:
Մեկուկես օր ապարդյուն սպասելուց հետո Նիկոլ Դումանը, Մարտիրոս Չարուխչյանը, Մկրտիչ Աղամալյանը, Հմայակ Ջանփոլադյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը, Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), Սեբաստացի Մուրադը (Խրիմյան), Քեռին (Արշակ Գավաֆյան), Համազասպը (Սրվանձտյան) կազմակերպեցին ինքնապաշտպանական խմբեր:
Քառօրյա արյունալի ընդհարումներից հետո խաղաղություն հաստատվեց, սակայն ցարական կառավարության հետադիմական ուժերի ջանքերով այդ բախումները տեղափոխվեցին նաև Անդրկովկասի այլ քաղաքներ:
1905 թ-ի օգոստոսին արյունալի բախումները վերսկսվեցին Բաքվում, որոնց ընթացքում սպանվեց շուրջ 400 մարդ: Հրդեհվեցին հայերին պատկանող նավթահորերը. վնասը շուրջ 25 մլն ռուբլի էր:
Նոյեմբերի 20-ին Բաքվում ծավալվեց հայ-թաթարական ընդհարումների 3-րդ ալիքը: Բախումներ տեղի ունեցան նաև Երևանի նահանգում և Նախիջևանում: Զինված հրոսակները (1905 թ-ի մայիսի 12–15-ը) կողոպտեցին ու կոտորեցին հայերին: Շուրջ 182 հայապատկան խանութներից անվնաս մնացին միայն 4-ը: Տասնյակ հայկական գյուղեր ավերվեցին ու հրդեհվեցին, հայ ազգաբնակչությունը տվեց շուրջ 400 սպանված և վիրավոր: Բռնությունների ալիքը Նախիջևանից անցավ Շարուր-Դարալագյազի գավառ, Զանգեզուրի և Ղարաբաղի շրջաններ: Կատաղի կռիվներ տեղի ունեցան Ելիզավետպոլի նահանգում և բոլոր այն վայրերում, որտեղ հայ ու թաթար խառը բնակչություն էր ապրում:
Երևանի նահանգում ինքնապաշտպանական ուժերի ղեկավարությունը ստանձնեց Նիկոլ Դումանը, Արցախում այն գլխավորեցին Վարդանն ու Համազասպը, Զանգեզուրում՝ Քեռին, Թիֆլիսում՝ Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան):
Նիկոլ Դումանի ընդհանուր հրամանատարությամբ կռվում էին հին ու նոր բազմաթիվ խմբապետներ՝ Սաքոն, Խեչոն, Դրոն, Ռաշիդը, Մուրադը, Սեպուհը, Առաքելը, Առյուծ Ավագը, Կոփեցի Մուշեղը, Կոտոյի Հաճին և ուրիշներ:
Երևանում ազգամիջյան արյունալի բախումներ տեղի ունեցան 1905 թ-ի մայիսի 23–25-ը: Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի զոհեր տալով, այլևս չհամարձակվեցին նոր հարձակումներ ձեռնարկել:
Ընդհարումներ տեղի ունեցան Շուշիում, Ասկերանում, Վարանդայում: Այստեղ թաթար հրոսակապետներից ակտիվ էր հայտնի հայատյաց Աբբաս Վեզիրովը: Շուշիում բախումներն սկսվեցին 1905 թ-ի օգոստոսի 7-ից և տևեցին մի քանի շաբաթ, որոնք կրկնվեցին նաև 1906 թ-ի հունիսին:
    Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ
Թումանյանի մուտքը հասարակական կյանքի ասպարեզ սկսվել է անցյալ դարի 80-ականների վերջերին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ սկիզբ էր առել հայ ժողովրդի ազատագրական շարժման վերելքը և առավել կազմակերպված բնույթ էին կրում ժողովրդի ազգային ինքնագիտակցության դրսևորումները: 80-ական թվականների կեսից Արևմտյան Հայաստանում հանդես են գալիս առաջին հայդուկները, որոնք իրենց գործունեությունը նվիրում են արևմտահայ ժողովրդի ազատագրության գործին: Առաջանում են քաղաքական գաղտնի խմբակներ և ընկերություններ /1888-ին ստեղծվում է հնչակյան կուսակցությունը, 1889-ին «Երիտասարդ Հայաստան» խմբակը/: Ազատագրական շարժման գաղափարական դրսևորումները կենտրոնանալով հատկապես հայաշատ Թիֆլիսում, ընդգրկում են տեղի առաջադիմական երիտասարդությունը, որը տոգորված ազգային-հայրենասիրական գաղափարներով, սպասում էր սատարելու արևմտահայ եղբայրակիցների փրկության գործին: Թումանյանի առաջին ոտանավորներում աչքի է զարնում պատանի հեղինակի ազգային-հայրենասիրական ոգին ինչպես նաև հայդուկային որոշ տրամադրություններ, որոնց շուտով բանաստեղծը  աշխատում է տալ գործնական բնույթ: Ընկերոջ` Անուշավան Աբովյանի վկայությամբ, դեռևս 1886-87թթ. բանաստեղծը հաճախում էր գաղտնի ժողովների: Կնոջ` Օլգա Թումանյանի հավաստմամբ, ամուսինը կապված էր հայ ազատագրական շարժման առաջին գործիչներից մեկի` Ալ. Գոլոշյանի հետ: 1888թ. նա ատրճանակ էր գնել վերջինիս հետ Արևմտյան Հայաստան մեկնելու համար, բայց հիվանդանալով` ետ էր մնացել: Սրանով չի վերջանում նոր հասարակական կյանք մտնող երիտասարդի կապը ազատագրական շարժումների հետ: 1890թ. ամռանը Թումանյանը բանակցություններ է վարել առաջին ժողովածուն Մոսկվայում տպագրելու համար: Այդ մասին ճշգրիտ տեղեկություններ կան Մ. Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է. Ավետիսյանի` Թումանյանին ուղղած նամակներում ժողովածուն տպագրության ներկայացնելու հանգամանքների մասին, միաժամանակ վկայում, որ բանաստեղծն այդ միջոցին գաղտնի խմբակի անդամ է եղել:
Առաջին նամակը Թումանյանը գրել է 1890թ. հունիսին, և  բանաստեղծությունների տետրի հետ ուղարկել Է. Ավետիսյանին: Վերջինիս պատասխանած նամակում, գործնական բանակցություններից բացի , տեղյակ լինելով, որ Թումանյանը «Երիտասարդ Հայաստան» խմբակի անդամ է, հարցնում է. «Արդյոք ինչպե՞ս է շարունակվում ձեր ընկերության գործը, կամ թե գոյություն ունի՞, թե ոչ, խնդրեմ գրես»: Այս տպավորությունը Ավետիսյանը ստացել էր ոչ միայն Թումանայնի հայրենասիրական ստեղծագործություններից, այլև այն բանից, որ հեղինակը հարում էր գաղտնի քաղաքական կազմակերպության և քաջատեղյակ էր հայրենիքում տեղի ունեցող դեպքերի ընթացքին: Նորաստեղծ գաղտնի կազմակերպությանը հարելու մասին գրված են ընկերոջ`Ան. Աբովյանին հղած նամակներում.-«Մկրտիչն ասաց, որ քեզ գրել է, թե Հովսեփ Արղությանին սպանել են, սուտ է բոլորովին, ես ընկերության մեջ եմ»: Հիշատակված ընկերությունը Դաշնակցություն կուսակցությունն է, իսկ Արղությանը «Երիտասարդ Հայաստան» գաղտնի քաղաքական խմբի անդամներից էր: Երբ 1890թ. ամռանը ստեղծվում է Դաշնակցություն կուսակցությունը, որպես քաղաքական խմբակ «Երիտասարդ Հայաստան»-ը մտնում է այդ կուսակցության մեջ: Փաստերն հաստատում են Թումանյանի «Երիտասարդ Հայաստան» խմբակի անդամ լինելը, և հայտնի է նաև այդ խմբակի`դաշնակցությանը միանալը: Թիֆլիսի հայ հասարակական մտքի վրա իշխողը «մշակական» երիտասարդությունն էր, որի մեջ մտնում էին մեծ մասամբ ժողովրդի ազատության գաղափարներով համակված մտավորականության տարբեր բնագավառների ներկայացուցիչներ: Այդ կազմակերպության ազատագրական կոչերին հետևում էին նրանք, ում համար թանկ էր արևմտահայ ժողովրդի ազատագրումը, հայկական հարցի լուծումը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s