Համաշխարհային պատմություն

1.  XVII-XVIII դդ. գիտության նվաճումները սկսեցին ավելի ու ավելի ներդրվել առօրյա կյանքում:

Նոր գիտելիքների արմատավորման համար մեծ կարեվորություն ուներ նոր դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեությունը:

Գիտության մեծ թռիչքը և հատկապես կիրառական նվաճումները հսկայական փոփոխություններ առաջացրին մարդկանց կյանքում և կենցաղում:Միջնադարից մարդկությունը ստացել էր բավականին ծանր ժառանգություն:Նրան հետապնդում էին պարբերաբար կրկնվող սովն համաձարաները:Կյանքի միջին տևողությունը 50-55 տարի էր:

Փոխվեցին մարդկանց հագուստները, բացվեցին սննդի բազմազան կետեր՝ ճաշարաններ, թեյարաններ, պանդոկներ:XIX դ. առաջին կեսին զարգացած երկրներում ստեղծվեցին առողջապահության համակարգեր:Եթե նախկինում գործում էին անհատ բժիշկներ, որոնք բուժում էին հիվանդների, ապա այժմ բացվում էին հիվանդանոցներ, որոնց աշխատանքը վերահսկվում էր պետության կողմից:

Հարստացավ բնակավայրերի ճարտարապետական պատկերը՝ սալապատված փողոցներ, ջրմուղ, կոյուղի, զբոսայգիներ, հրապարակներ, հասարակական շենքեր և այլն:Գործարկվեցին հասարակական փոխադրամիջոցներ:Բնակավայրերը միմյանց կապվեցին երկաթուղային ցանցով:

2. Եվրոպայում արդյունաբերական հասարակության կայացմանը համընթաց կրթության և գիտության ոլորտներում ոլորտներում արձանագրվեցին մեծ տեղաշարժեր:Էապես փոխվեց մարդկանց վերաբերմունքը գիտելիքի նկատմամբ:

Պարտադիր տարրական կրթություն ներդրվեց Պրուսիյում, ապա՝ Ավստրիայում, Շվեդիայում և այլուր:Բացվեցին նաև միջնակարգ ուսումնարաններ՝ գիմնազիաներ, լիցեյներ, քոլեջներ:Ուսուցանում էին լեզուներ, մաթոմատիկա, բնագիտություն, պատմություն և այլն:

3. Հիմնարար գիտություններն են  մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, աշխարհագրությունը և այլն, որոնք ուսումնասիրում են բնության կարևորագույն օրինաչափությունները:Նոր դարաշրջանում դրանք բուռն զարգացում ապրեցին:XVII դ. հաճախ անվանում են մաթեմատիկայի դար:Ֆրանսիացի մաթեմատիկոս և իմաստասեր Ռընե Դեկարտն ասում էր, որ նյութական աշխարհի բոլոր երևույթները հնարավոր է բացատրել մաթեմատիկայի և մեխանիկայի օրենքներով:XVIII դ. վերջից ստեղծվեցին առաջին գիտական աշխատանոցները:

Լրացուցիչ աշխատանք

Քեմբրիջի համալսարանը հիմնադրվել է 1209 թվականին և համարվում է ներկայումս գործող աշխարհի երրորդ ամենահին համալսարանը, և անգլալեզու երկրորդ ամենահին համալսարանը՝ Օքսֆորդի համալսարանից հետո։ Որոշ փաստեր վկայում են, որ համալսարանը հիմնադրվել է մի խումբ գիտնականների կողմից, ովքեր հեռացել են Օքսֆորդի համալսարանից մի վիճաբանության դեպքից հետո։ Երկու հնամենի համալսարանները շատ ընդհանրություններ ունեն և երբեմն միասին անվանվում են ՕքսԲրիջ։ Թեև Քեմբրիջի համալսարանը հիմնադրվել է 1209 թվականին, սակայն նրա համալսարանական տիտղոսը հաստատվել է շատ ավելի ուշ։ 1231 թվականին Բրիտանիայի արքա Հենրի III-ը պաշտոնապես հաստատեց համալսարանի գործունեությունը, իսկ երկու տարի անց Գրեգորիս IX Հռոմի պապը համալսարանի վերաբերյալ ընդունեց հատուկ դեկրետ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s