Անձնանունների թարգմանությունը

Աղջիկների արտասահմանյան անուններ

Ադելինա- տարածված գերմանական իգական անձնանուն: Հին գերմաներենից բառացի թարգմանած նշանակում է «բուրումնավետ»: Անվան արտասանության այլ ձևերն են՝ Ադա, Ադել, Ալինա, Ալինկա, Լինա:

ԱԼԻՍԱ — Ֆրանս. Alisa անունն է, որ տարածված է նաև մեզ մոտ: Գործածական է նաև Ալիս ձևով: Սրա փաղաքշականն է Ալլա:

ԱՆՆԱ — Եբր. Khanna անունից, որ նշանակում է «շնորհալի”, «ողորմած” կամ «պարգևատու”, «ողորմասիրտ”: Գործածական է եղել հայերի մեջ հնուց և այժմ էլ գարծածական անուն է:

ԲԵԼԼԱ — Եվրոպական Իզաբելլա անվան փաղաքշական ձևերից մեկն է, որ մեզ մոտ հանդես է գալիս որպես ինքնուրույն անուն: Այս անվան մի տարատեսակն է վաղուց տարածված Զաբել անունը, որ ստեղծվել է Իզաբել անունից՝ անշեշտ ի ձայնավորի կորստով: Այժմ այս Բելլա անունը տարածվում է ռուսերենի միջոցով:

ԳՐԵՏԱ — Լատ. Margarita անվան փաղաքշական ձևից է, որ գործածական է մեզ մոտ 20-րդ դարից: Համապատասխանում է մեր Մարգարիտ անվանը:

ԴԻՆԱ — Ծագել է հուն. dina, dine, dineo բառերից, նշանակում է «աշխույժ”, «ճարպիկ”, «շարժուն”, «անդադրում”:

ԵԼԵՆԱ — Հուն. Helos, helenos բառից, որ նշանակում է «արևային”, «պայժառ”: Հայերի մեջ տարածված է այս անվան նաև հնագույն ձևը՝ Հեղինե, սակայն վերջերս մուտք է գործել նաև Ելենա անունը: Սրա փաղաքշականն է Լենա, ունենք նաև Էլեն /ֆրանս. ձևով/, որ հաճախ գործածավում է իբրև ինքնուրույն անուն:

Տղաների արտասահմանյան անուններ

ԱՆՏՈՆ — Լատ. Antonius անունից. նշանակում է «առաջնորդ”: Տարածված է այս անվան Antonios ձևը: Ունենք նաև Անտոնյան ազգանուն:

ԱՐՇԱԿ — Պարս. «արջ” բառից՝ հայ. -ակ փաղքշական ածանցով: Նշանակում է «արջուկ”: Սրանից Արշակունյաց տոհմանունը, ինչպես և Արշակունի, Արշակյան ազգանունները:

ԱԶՆԱՎՈՒՐ — Առաջացել է հայ «ազն» արմատից, որ նշանակում է «երևելի մարդ», «հսկա», «դյուցազն»: Մեզնից անցել է վրացիներին Ազնաուրի ձևով: Այժմ շատ ենք հանդիպում Ազնավուրյան ազգանվանը, սակայն իբրև անձնանուն գրեթե չի գործածվում:

ԵՂԻՇԵ — Եբր. հնագույն փոխառություն է. եկել է ասորերեն Եղիշէ և հունական Եղիսէ անուններից: Ժողովրդի մեջ եղել է նաև Ելիշէ հնագույն ձևը, որ գալիս է հին հրեենից՝ կենդանի հաղորդակցման միջոցով: Այժմ էլ գործածական անուն է: Կրճատ ձևն է Եղիշ:

ԳՈՌ — Հայ. գոռ բառից, որ նշանակում է «հպարտ”, «գոռոզ”: Այս անունը հնում գործածական է եղել, բայց հետզհետե մոռացվել է: Վերջին դարում կրկին տարածվեց շնորհիվ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի” պատմավեպի: Կա նաև փաղաքշական Գոռիկ անունը:

ԴԱՎԻԹ — Եբր. David նունից, որ նշանակում է «գեղեցկատես” կամ «սիրեցյալ” /ՀԲ/: հայերի մեջ գործածական է անհիշելի ժամանակներից: Բիբլիական այս անունը տարածված է ոչ միայն քրիստոնյա ազգերի մեջ, այլև անցել է արաբներին Davud ձևով: Սրա փաղաքշական ձևերն են` Դավո, Դավթիկ, Տավո: Ունենք Դավթյան, Դավոյան ազգանունները:

Էդուարդ — ֆրանսերեն Անուն է, որ նշանակում է (ունեցվածքի պահապան), (պահակ):

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s