Կենսաբանություն

Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում՝ կրծքային 5-8-րդ ողերի մակարդակում։ Սիրտը շրջապատում է երկու թաղանթ ունեցող սրտապարկը, որը ամրանում է միջնորմին։ Սրտի ստորին երեսը գտնվում է ողնաշարի մոտ, իսկ վերին երեսը՝ կրծոսկրի և կողերի աճառների մոտ։ Սրտի վերին երեսը շատ արյունատար անոթների միացման հատված է՝ սիներակներ, աորտա և թոքային ցողուն։ Սրտի վերին հատվածը՝ հիմը գտնվում է երրորդ ողի աճառի մակարդակում։ Սրտի ստորին ծայրը՝ սրտի գագաթը, գտնվում է կրծոսկրից ձախ միջին գծից 8-9 սմ դեպի ձախ։

Սրտի մեծամասնությունը սովորաբար մի փոքր դուրս է գալիս կրծքավանդակի ձախ հատվածից․ թվում է, թե սիրտն ամբողջությամբ ձախ հատվածում է այն պատճառով, որ սրտի ձախ հատվածը, որն ավելի մկանոտ է և հզոր, գտնվում է կրծքավանդակի ձախ հատվածում։ Քանի որ սիրտը գտնվում է թոքերի միջև, ձախ թոքն ավելի փոքր է քան աջը և սրտի հետ սահմանում ունի սրտային կտրուճ։ Սիրտն ունի քիչ տափակած կոնի ձև, որի վերին հատվածում սրտի հիմքն է, իսկ ստորին հատվածում՝ գագաթը, որը դարձած առաջ ու ձախ։ Մեծահասակի սիրտն ունի մոտ 250-350 գ. զանգված։ Սիրտը մոտավորապես ունի բռնուցքի մեծություն․ միջին չափերն են՝ 12-13 սմ երկարություն, 8 սմ լայնություն և 6 սմ հաստություն։ Մարզիկները կարող են ունենալ ավելի մեծ սիրտ՝ սրտամկանի վրա պարբերական վարժությունների ազդության հետևանքով։

 

ՖՈՒՆԿՑԻԱՆ

Սրտի գլխավոր նպատակը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է,նրա մղիչ ֆունկցիան: Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման:Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա: Սրտի արտամղիչ ֆունկցիան ապահովվում է սրտամկանի կծկողունակության շնորհիվ:Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք,որի շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ:Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից, առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ:Վերջիններս կազմում են սրտի հաղորդչական համակարգը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s