Մանկության կայարանում

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում: Ի վերջո տոմս – ծննդյան վկայական ունեցողի համար տեղն ապահովված է… Կարևորն այլ բան է. որպեսզի բազմաթիվ կայարաններում՝ Պատանեկություն, Հասունություն, Ստեղծագործություն, Անհաջողություն ու գուցե, Երջանկություն և շատ ուրիշ՝ ուրախ, բայց, ցավոք, կարճ կայարաններում բոլորն անեն ամեն հնարավորը, որ հետո, երբ գա ձեր ժամանակը, հրաժեշտ տաք խաղաղ կիսակայարաններում…

1.Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:
2.Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:
3.Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:

1.Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տրվում , քանի որ կյանքի գնացքը մարդկանց որոշումներն ու նպատակներն են , օրինակ ինչ որ մեկը նպատակ է դրել , որ պետք է մեծ հաջողություններ ունենա իր գիտելիքների մեջ , և նա անընդհատ սովորում է, սակայն երբ կյնաքի գնացքի պատուհանից նա տեսնում է ուրիշ մարդկանց կյանքը , թե ինչ հետաքրքիր է անցնում և որոշում է կարճ կայարանում իջնել , սակայն չհասկանալով որ տպավորությունը մակերեսային է՝ այսինքն պատուհանից տեսած լավ, հետաքրքիր կյանքը այն չէ , ինչը իրական մութ , բայց կողքից լավ երևացող կյանքը:

2.Իմ կարծիքով փափուկ աթոռ ասելով հեղինակը ի նկատի ունի ունևոր խավի ներկայացուցիչներին՝ ովքեր շատերը միայն գումարով են հարցեր լուծում , նրանք իրենց նպատակին հասնելու համար գիտելիք չեն օգտագործում այլ միայն գումար:Իմ կարծիքով այդքան էլ կարևոր չէ , թե ինչ վագոնով ես գնում:

3.Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա կարևորը մարդ ճիշտ դասավորի իր ընթացքը գնացքում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s