Պատմություն

Լրացուցիչ աշխատանք

Հենրի Ֆորդ (հուլիսի 30, 1863, Դիրբորն, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ — ապրիլի 7, Դիրբորն, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ)՝ ամերիկացի արդյունաբերական և բիզնես մագնատ, Ֆորդ Մոթոր Քոմփանիի հիմնադիրն ու զանգվածային արտադրությունում հավաքման հոսքագծերի կիրառման տեխնիկայի զարգացման հովանավորը:

Չնայած Ֆորդը չի հայտնագործել ավտոմոբիլային հավաքման հոսքագիծը՝ նա նախագծել և արտադրել է առաջին ավտոմեքենան, որը կարող էին իրենց թույլ տալ միջին խավի շատ ամերիկացիներ: Այդ քայլով Ֆորդը ավտոմեքենան թանկարժեք հազվագյուտ առարկայից վերածեց պրակտիկ փոխադրամիջոցի, ինչը մեծապես ազդեց 20-րդ դարի պատկերի վրա: Նրա՝ T մոդել ավտոմեքենայի ներկայացումը հեղափոխեց ամերիկյան արդյունաբերությունն ու տրանսպորտը: Որպես Ֆորդ Մոթոր Քոմփանիի սեփականատեր՝ նա դարձավ աշխարհի ամենահարուստ և ճանաչված մարդկանցից մեկը: Մատչելի ապրանքների արտադրությունը, որը զուգակցվում է աշխատողների բարձր աշխատավարձով, ի պատիվ նրա կոչվեց «ֆորդիզմ»: Ֆորդը գլոբալ տեսլական ուներ, որի հիմքում սպառումն էր՝ որպես խաղաղության հասնելու միջոց: Նրա շնորհիվ պարբերաբար նվազող գները ազդեցին շատ տեխնիկական և բիզնես նորամուծությունների վրա՝ ներառյալ ֆրանչայզինգի համակարգը, որը թույլ տվեց ավտոսրահներ բացել Հյուսիսային Ամերիկայի մեծ մասում և վեց մայրցամաքների խոշոր քաղաքներում: Ֆորդն իր հսկայական կարողության մեծ մասը թողեց Ֆորդ հիմնադրամին. կազմակերպությունը մշտապես ղեկավարելու էր նրա ընտանիքը:

Ֆորդը նաև հայտնի է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր դրսևորած պացիֆիզմի և իր «Դիրբորն Ինդիփենդենթ» թերթում հակասեմական բովանդակությամբ հոդվածներ (ներառյալ Սիոնի ավագանու արձանագրությունը) տարածելու համար: Նրան մեծ ճանաչում է բերում իր՝ 1920-1922 թվակականներին հրատարակած «Միջազգային հրեականություն» գիրքը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s