Գրականություն

Ինքնօրորում

Գիշեր է իջել. լռել են բոլոր
Աղմուկները չար, խոսքերը պատիր
Ջրերը մեղմիվ երգում են օրոր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր…

Հանգչում է վաղուց անտուն ու մոլոր
Թափառականը մեն ու տարագիր,
Աստղերը խմբով երգում են օրոր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր…

Լա՛ց վերջին լացըդ, սի՛րտ իմ մենավոր,
Վերջին արցունքըդ — հեկեկա՛, թափի՛ր, —
Երազ, երգ ու սեր, օրո՜ր ու օրո՜ր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր…

Վերլուծություն

Հեղինակը իր մենության մեջ, զգացմունքներից ալեկոծված՝ փորձում է հանդարտեցնել իր սիրտը, և դա հաջողվում է մեկ ջրերի մեղմ երգով , մեկ էլ՝ աստղերի խմբի օրորով:Բանաստեղծի սրտում հակասական զգացմունքներ են բախվում՝ լաց, արցունք, երազ, երգ ու սեր:

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s