Գրականություն

Ձնծաղիկ

Այսօր ես հավաքում եմ դեղին, նարնջագույն, կարմրավուն տերևները աշնանային անտառում: Հրաշք ոսկին իմ ձեռքերի մեջ է ու իմ շուրջը: Իսկ ես մտածում եմ այն մասին, որ շուտով երկար ու խստաշունչ ձմեռ է գալու: Եվ որքա՜ն ուժ ու հավատ է հարկավոր փոքրի՜կ ձնծաղկին, երբ նա լույս աշխարհ գա գարնանը՝ ամայի ու մերկացած անտառում: Որքա՜ն ուժ ու հավատ է պետք է որ լինի նրա փոքրիկ թերթիկների մեջ, որպեսզի դրանք չդողան և կարողանան ամեն ինչ սկսել նորից արդեն ո՜րերորդ անգամ: Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժվար է… Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, դու հիմա բոլորովին միայնակ ես…Բարեկամս, ես հավատում եմ քեզ, ինչպես Ձնծաղիկին, քանի դեռ ողջ է քո մեջ թեկուզ և մի թերթիկ, թեկուզ մեկ թերթիկ, եղիր Ձնծաղիկի պես…

Ձնծաղիկի պես ․․․ Արդեն որերորդ անգամ … (Ձնծաղիկի խոհերից) — ստեղծագործական աշխատանք։

Իմ կարծիքով հեղինակը <<Ձնծաղիկի պես>> արտահայտության  մեջ ասում է, որ մարդ միշտ պետք է կանգուն մնա ինչպիսին դժվարություն էլ որ լինի և միևնույն է վաղ թե ուշ այդ դժվարության միջից նա դուրս է գալու:Հեղինակը կոչ է անում, որ մենք մնանք միշտ ձնծաղիկի պես կանգուն, քանի որ ձնծաղիկը դիմանում է ձմռան ցրտին և միևնույն է, թեկուզ դժվարությամբ, բայց դուրս է գալիս ձյան միջից:

Միշտ մարդիկ մտածում են, թե չեն կարող հաղթահարել դժվարությունը, բայց ոչինչ չանելով, չձեռնարկելով ոչինչ չի կարող լինել մարդ պետք է քայլեր ձեռնարկի այդ դժվարությունը հաղթահարելու համար և ձնծաղիկի պես դուրս գա այդ դժվարության միջից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s