Մարդու պահանջմունքները

Առավոտյան արթնանալուց ու նախաճաշելուց հետո շտապում ենք դպրոց:Դուրս գալով փողոց՝ հանդիպում ենք աշխատանքի շտապող մարդկանց:Երեկոյան, միացնելով հեռուստացույցը, դիտում ենք ֆիլմեր, լսում երաժշտություն, ունկնդրում ճանաչողական տարբեր հաղորդումներ: Համակարգչի օգնությամբ անհրաժեշտ տեղեկույթ ենք ստանում, հաղորդակցվում մեր ընկերների ու բարեկամների հետ կամ պարզապես խաղում:
Ի՞նչն է մարդուն ստիպում, դրդում ինչ –որ գործողություն կատարելու, որևէ բանով զբաղվլու:Մասնագետները այդ հարցին պատասխանելու համար շատ վաղուց ձևակերպել են առանձին եզրույթ (տերմին)՝ դրդապատճառ: Հասկանալի է, որ դրդապատճառի հիմքում ընկած է ինչ–որ բանի պահանջմունքը՝ սովորելուկամ աշխատելու ձգտումը, դրամ
վաստակելու անհրաժեշտությունը, գեղագիտական կամ այլ հաճույք ստանալու ցանկությունը և այլն:

Կան պահանջմունքների տարբեր տեսակներ՝ կենսաբանական, հասարակական և հոգեկան:

Մարդու կենսաբանական պահանջմունքները բազմատեսակ են՝ սննդի, ջրի, քնի, ցրտից ու տապից պաշտպանվելու, ցավը հաղթահարելու, սերունդ ունենալու և այլն:Համանման պահանջմունքներ ունեն նաև մյուս կենդանի արարածները:Մարդն էլ մյուսների նման
այդ պահանջմունքների մեծ մասն ունենում է՝ ծննդյան պահից սկսած: Անշուշտ, այդ առումով կան տարբերություններ մարդու և մնացած կենդանի արարածների միջև: Դրանք պայմանավորված են ոչ միայն մեծանալու, հասունանալու տարբեր արագությամբ: Կա մի շատ կարևոր գործոն ևս, որը պայմանավորված է մարդու՝ հասարակական էակ լինելու, նրա մշակութային կյանքի առանձնահատկությամբ:

Հոգևոր պահանջմունք

Մարդու հոգևոր պահանջմունքները շատ բազմազան կարող են լինել: Առաջին հերթին դա իմացության, մեզ շրջապատող աշխարհը ճանաչելու պահանջն է:Այդպիսի պահանջ ունեին դեռևս պարզունակ կյանքով ապրող մեր հեռավոր նախնիները՝ նախնադարյան մարդիկ: Հակառակ դեպքում նրանք չէին կարող ստեղծել առաջին գործիքները, կացարանները, չէին իմանա բուսական ու կենդանական աշխարհի և ընդհանրապես շրջակա բնության շատ գաղտնիքներ, առանց որի՝ անհնարին կլիներ քաղաքակրթության, հետևաբար նաև ժամանակակից աշխարհի ծնունդը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s