Ռուբայաթներ

<<Ռուբայի>> արաբերեն բառ է , որը նշանակում է քառապատկված:Ռուբայաթները բանաստեղծության մի տեսակ են. դրանք արևելյան ոճի քառյակներ են:Ռուբայները բնորոշ են աշուղական քնարերգությանը:Ռուբայները երկու բեյթ (երկու տողից բաղկացած չափածո ստեղծագործություն) է և երկու հանգ:Ռուբայներում հանգավորվում են առաջին , երկրորդ և չորրոդ տողերը:Հանգավորումը լինում է նույն բառի տեսքով , այսինքն միևնույն բառը կրկնվում է առաջին , երկրորդ և չորրորդ տողերում:

Չարենց-ռուբայաթներ

1.Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

Այս ռուբայաթի մեջ ներկայացված է մարդկանց կյանքը:Ասվում է , որ մենք կանք , ապրում ենք , բայց ամեն վարկյան կարող է փոխել մեր կյանքը , մեր ապագան , մեր որոշումները կարող են մեզ փոխել և ամեն վարկյան մենք այլ ենք դառնում:Մեր ներկան բխում է անցյալից , իսկ ներկան թելադրում է ապագան:

2.Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։

Այս ռուբայաթի մեջ ներկայացված է , որ մարդու փառքը հավերժական չէ և գետի ջրի նման անցնում գնում է:

3.Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

Չարենցը այս ռուբայաթում կոչ է անում , որ մարդիկ վայելեն իրենց ունեցած ամեն մի վարկյանը , քանի որ այլևս այդ վարկյանից երբևէ չի լինելու:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s