Կենսաբանություն

Արյունը շարժվում է արյան շրջանառության երկու` մեծ և փոքր շրջաններով:

Արյան ուղին, որը սկսվում է ձախ փորոքից և ավարտվում աջ նախասրտում կոչվում է արյան շրջանառության մեծ շրջան:

Ձախ փորոքի կծկման հետևանքով արյունը մղվում է աորտա, որը ամենախոշոր արյունատար անոթն է:

Աորտայից դուրս եկող զարկերակներն աստիճանաբար ճյուղավորվում և, ի վերջո հյուսվածքներում, վերածվում են մազանոթների, որոնց պատերից թթվածինը և սննդանյութերն անցնում են հյուսվածքային հեղուկ և ապա բջիջներ: Այստեղ արյունը հարստանում է ածխաթթու գազով և կենսագործունեության արգասիքներով, ապա անցնում է երակներ, որոնք, միմյանց հետ միավորվելով, դառնում են ավելի խոշոր երակներ: Վերջիններս վերին և ստորին սիներակներով բացվում են աջ նախասիրտ: Այստեղ ավարտվում է արյան շրջանառության մեծ շրջանը:

Արյան ուղին, որը սկսվում է աջ փորոքից և ավարտվում ձախ նախասրտում կոչվում է արյան շրջանառության փոքր շրջան:

Աջ փորոքի կծկման շնորհիվ արյունը մղվում է թոքային ցողուն, այնտեղից` թոքային աջ և ձախ զարկերակներ, որոնք, թոքերում ճյուղավորվելով, առաջացնում են թոքային մազանոթներ: Թոքային մազանոթներում ածխաթթու գազը երակային արյունից անցնում է թոքաբշտեր, իսկ թթվածինը` թոքաբշտերից մազանոթներ, և արյունը դառնում է զարկերակային: Թոքերից զարկերակային արյունը չորս թոքային երակներով (յուրաքանչյուր թոքից՝ երկուական) անցնում է ձախ նախասիրտ: Այդտեղ ավարտվում է արյան շրջանառության փոքր շրջանը:

Արյան շրջանառության մեծ շրջանը սկսվում է ձախ փորոքից, հասնում հյուսվածքներ, որտեղից վերադառնում է աջ նախասիրտ:

Արյան շրջանառության փոքր շրջանը սկսվում է աջ փորոքից, որտեղից դուրս եկող թոքային զարկերակներով արյունը հասնում է թոքաբշտեր, հարստանում թթվածնով և վերադառնում ձախ նախասիրտ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s