Պատմություն

Լրացուցիչ աշխատանք

Վատիկանը պետություն է Եվրոպայում: Բայց Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա հնարավոր չէ այն գտնել, որովհետև նույնիսկ քաղաք-պետություն էլ չէ:

Վատիկանը պապական քաղաք-պետություն է, գտնվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա։ Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ, ներառյալ վատիկանական հպատակության 400 անդամներին։ Վատիկանը հանդիսանում է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի նստավայրը, ինչպես նաև կաթոլիկական միջազգաջին կենտրոնը։ Պետության տնտեսական հիմքը հանդիսանում են կապիտալ ներդրումներից ստացվող եկամուտներն ու հավատացյալների նվիրատվությունները։

Անվանումը առաջացել է Տիբեր գետի ափին գտնվող համանուն բլրից։Այդ բլրի վրա վաղ միջնադարում կառուցվել է մի պալատ, որը XIV դ. վերջից դարձել է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի մշտական նստավայրը։ Իտալիայի վերամիավորումից և Հռոմը նրան միանալուց (1870) հետո վերջ դրվեց Հռոմի պապի աշխարհիկ իշխանությանը։ Պապը չճանաչեց միավորված իտալական պետությունը, որի հետևանքով «Սուրբ աթոռի» և Իտալիայի կառավարության միջև վիճաբանություններ ծագեցին։ Ծագած տարաձայնությունները վերացվեցին 1929-ին՝ Լաթերանյան պայմանագրերով, որի համաձայն կազմվեց Վատիկան պետությունն իր այժմյան սահմաններում։ Վատիկանը իտալերեն պաշտոնապես կոչվում է Stato della Città del Vaticano, որը բառացի նշանակում է «Վատիկան քաղաքի պետություն»։

Վատիկանն ինքնուրույն, կրոնապետական բացարձակ միապետություն է, որի գլուխը Հռոմի պապն է՝ կաթոլիկ եկեղեցու ղեկավարը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s