Ապրիլի 1՝ ծիծաղի օր

Ծիծաղի օրը միջազգային տոն է, որն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 1-ին: Այս օրն ընդունված է բարեկամների, ընկերների, ծանոթների ց կամ կատակով ծաղրել նրանց:

Մինչ այժմ էլ անհայտ է, թե որտեղից է սկիզբ առնում այս արտասովոր և զվարճալի տոնը:

Ծիծաղի օրվա առաջացման տարբերակներից մեկը կապում են հնում ապրիլի 1-ին գարնանային գիշերահավասարը և Զատիկը տոնելու հետ: Գարնանային նոր տարվա կապակցությամբ տոնախմբություններն ուղեկցվում էին կատակներով, չարաճճիություններով և զվարճալի հնարքներով:

Առաջացման մեկ այլ տարածված տարբերակ կապված է Գրիգորյան օրացույցին անցնելու հետ, որը 1582թ.-ին ներմուծել է Հռոմի Պապ Գրիգորիոսը: Բանը այն է, որ մինչև 1563-1564 թթ.-ը, երբ Կառլ Իններոդրը Ֆրանսիայում բարեփոխեց օրացույցը, Նոր տարին միջնադարում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին: Ուստի` ամանորի շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում` ապրիլի 1-ին:

Այս օրը դժվար է դիմակայել և խաղ չխաղալ ընկերների, գործընկերների կամ ընկերների գլխին և իմ կարծիքով ամենքս էլ գոնե մեկ անգամ փորձել ենք ինչ որ մեկին խաբել , կամ «գլխին խաղ խաղալ»։

Ջորջ Բեռնարդ Շոու

Իռլանդական ծագումով անգլիացի թատերագիր, Նոբելյան մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուն ծնվել է 1856թ. հուլիսի 26-ին Դուբլինում: Նրա հայրը ճանաչված քաղաքական-հասարակական գործիչ էր, որը, համակարգից հեռացվելուց հետո դժվար կյանքի հետ չհամակերպվելով, դարձել էր հարբեցող: Լքելով հարբեցող ամուսնուն՝ Էլիզաբեթը երեխաների հետ մեկնում է Լոնդոն, որտեղ Բեռնարդը զբաղվում է լրագրությամբ և գրականությամբ, երաժշտական և թատերական քննադատությամբ:
Ստեղծագործական մեթոդի գերադասած ձևը պարադոքսն էր: Առաջին իսկ պիեսը` «Այրի տղամարդու տներ»-ը, աղմկոտ վիճաբանության առիթ է տվել և հաջողություն չի ունեցել այնպես, ինչպես և դրան հաջորդած «Սրտեր նվաճող տղամարդը» պիեսը:

Շոուն, որը ժամանակակից «գաղափարների դրամայի» ստեղծողներից է, հեղինակել է բանավեճ-պիեսի տեսակը, որտեղ կարծիքների, թշնամական գաղափարախոսությունների բախումն առաջադրում է հասարակական և անձնական բարոյականության սուր խնդիրներ:

Նա միակն է, որը գրականության ասպարեզում արժանացել է միանգամից երկու մրցանակի: Նոբելյան մրցանակի է արժանացել «Այրու տունը» ստեղծագործության համար, իսկ «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար ստացել է Օսկար:

Բեռնարդ Շոուն, սակայն, հրաժարվել է մրցանակային գումարից՝ խորհուրդ տալով այն օգտագործել շվեդ հեղինակների ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունների համար: Մրցանակաբաշխության ժամանակ Բորիս Պաստեռնակն ու Ժան Պոլ Սարտրը նրան հանձնել են միայն շքանշանը, իսկ Շոուն այն ընդունել է կնոջը չվշտացնելու համար:

Ստորև ներկայացված են Շոուի մի քանի ստեղծագործությունները.

Կանայք ամեն ինչ տակնուվրա են անում: Թողեք միայն կնոջը ձեր կյանք, և դուք անպայման կնկատեք, որ նրան միշտ մի բան է հարկավոր, իսկ ձեզ` մեկ այլ բան: Ըստ երևույթին, կինն ուզում է ապրել իր կյանքով, իսկ տղամարդն` իր, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը փորձում է շեղել մյուսին ճիշտ ճանապարհից: Մեկն ուզում է գնալ հարավ, մյուսը` հյուսիս, արդյունքում երկուսն էլ ստիպված ուղևորվում են դեպի արևելք, չնայած այն բանին, որ երկուսն էլ տանել չեն կարողանում արևելյան քամին: Ահա թե ինչու ես երդվյալ ամուրի եմ, և ամենայն հավանականությամբ այդպիսին էլ կմնամ:

Պահպանիր պենսերդ, իսկ ֆունտերդ իրենք իրենց կպահպանվեն. այս ասացվածքը հավասարապես կարելի է կիրառել ինչպես փողերի, այնպես էլ մեր անձնական սովորությունների համար:

Տղամարդկանց մեծամասնությունը, դժբախտաբար, պատկանում է այն դժբախտներին, ովքեր ամուսնանում են:

Լսեք իմ խորհուրդը, պարոն. ամուսնացեք Էլիզայի հետ, քանի դեռ նա երիտասարդ է և չի հասկանում ինչն ինչոց է: Չամուսնանաք` հետո կզղջաք, ամուսնանաք` հետո կզղջա նա, այնպես որ, ավելի լավ է նա զղջա, քանի որ դուք տղամարդ եք, իսկ նա` ընդամենը կին, և, միևնույնն է, իր երջանկությունը չի հասկանում:

Աշխարհը երբեք էլ չէր ստեղծվի, եթե նրա արարիչը մտահոգվեր ինչ-որ մեկին անհանգստություն չպատճառելու մասին: Ստեղծել կյանք` նշանակում է պատճառել անհանգստություն:

Ունակ չե՞ք գնահատել այն, ինչ ունեք, ուրեմն ստացեք այն, ինչ ունակ եք գնահատել:

Թարգմանված է 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s