Պատմություն

Նոր ժամանակներում Արևելքի երկրները իրենց զարգացման մակարդակով բավական հետ մնացին եվրոպական առաջատար երկրներից։Գլխավոր պատճառը մինչ արդյունաբերական դարաշրջանում ստեղծված հասարակության բնույթի մեջ էր։Նոր դարաշրջանում երկար ժամանակ այդ հասարակությունը մնաց անփոփոխ, այդ պատճառով էլ ստացել է ավանդական հասարակություն անվանումը։Նրան բնորոշ են՝ պետության բացառիկ դերը, սովորույթների և ավանդույթների վրա հիմնված մարդկանց հոգևոր կյանքը, ապրելակերպը և հարաբերությունները։Այդպիսի հասարակություններ
գոյություն ունեին ամենից առաջ Արևելքի երկրներում՝ Օսմանյան կայսրություն, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա։
Ավանդական հասարակությունում պետության գլուխ կանգնած էր միահեծան ղեկավարը (սուլթան, արքա,շահ, կայսր և այլն)։ Նրա կամքը պարտադիր էր բոլորի համար։ Կառավարումն իրականացվում էր մեծաքանակ պետական ապարատի միջոցով։ Սովորութային և ավանդական նորմերի, հասարակական կարգ ու կանոնի պահպանումը վերահսկվում էր բանակի, ոստիկանության և դատարանի միջոցով։Գյուղատնտեսությունը շարունակում էր մնալ երկրի տնտեսության գլխավոր հատվածը։ Պետությունն էր երկրի հողերի գերագույն սեփականատերը։ Արտադրության մեջ գերիշխում էր ձեռքի աշխատանքը։ Գյուղացիությունը ապրում էր համայնք ներով, գտնվում էր կիսազատ կամ ճորտային վիճակում։ Արհեստավորները և առևտրականները միավորված էին համքարությունների մեջ։
Հասարակությունը ուներ հստակորեն ընդգծված դասային կառուցվածք։Հիմնական դասերն էին ազնվականությունը, հոգևորականությունը, պաշտոնեությունը, գյուղացիությունը, արհեստավորները, վաճառականները։ Յուրաքանչյուր դասի վերապահված էին որոշակի իրավունքներ և պարտականություններ։ Նրանց միջև
կային լուրջ անջրպետներ։ Մեծ էր նաև ընտանիքի, ազգակցական կապերի դերը այս հասարակություններում։Հասարակական կյանքում, հատկապես մշակութային, մեծ դեր էր խաղում կրոնը։ Շատ դեպքերում (բացառությամբ Չինաստանի) կրթությունը հասանելի էր
միայն վերնախավին։ Ընդհանուր առմամբ բնակչությունն անգրագետ էր։Նոր դարերում ավանդական հասարակությունների համար հրատապ դարձավ արդիականացման խնդրի
լուծումը։ Առանց դրա անհնար էր հաղթահարել արդյունաբերական երկրներից հետ մնալը և ապա հովել պատմական առաջընթացը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s