Վրացերենի օրեր

Կարդալ «Տղան և շունը» պատմվածքը. հեղինակ՝ Արչիլ Սուլակաուրի:

Առաջին հատված (էջ 474 — … նետվեց բակն ու թաքնվեց այնտեղ)

Գտնել հետևյալ բառերի և բառակապակցությունների բացատրությունը — հնամաշ, թխահեր, տամուկ, քննախույզ, խունացած, քառանիվ, երիվար, բերանքսիվայր, անձնատուր լինել, գրգանք, դարիվար, վերստին, կանխավ, դավ նյութել, ստահակ, անքթիթ, հապաղել, հիշոց, պրկվել, հասվեհաս հետևել, խուսանավել, փութալ, սոսկում, պատկառանք, պաղատանք:

Հնամաշ-հնությունից մաշված, հնացած ու մաշված

թխահեր-թուխ մազերով, թխավարս, թխամազ:

տամուկ- թաց, թրջված, ջրակալած: Տամուկ աչքեր

քննախույզ-քննող, ստուգող, փորձող: Քննախույզ հայացք

խունացած-հօդս ցնդած

քառանիվ-չորս անիվ ունեցող
երիվար-հեծնելու ձի, նժույգ:
բերանքսիվայր-բերանը դեպի ներքև դարձած, երեսի վրա:
անձնատուր լինել-ինքն իրաեն հանձնել
գրգանք-գուրգուրանք
դարիվար-թեքություն
վերստին-կրկին
կանխավ-որևէ բանից առաջ
դավ նյութել-մեկի դեմ նենգամիտ ու ծածուկ գործողություններ նախապատրաստել
ստահակ-խարդախ
անքթիթ-անայլայլ
հապաղել-ուշանալ, ետ ընկնել
հիշոց-մեկի վատ արարքները նախատալից խոսքերով հիշելը
պրկվել-ձգվել, քաշվել
հասվեհաս հետևել-հասնելուն պես հետևել
խուսանավել-ընթացքը հաճախակի փոխելով՝ զիգզագներ գործելով ընթանալ
փութալ-շտապել
սոսկում-սարսափ, վախ
պատկառանք-հարգանք
պաղատանք-աղաչանք

Նշիր տղայի և շան, տղաների խմբի և շնիկների խմբի մի քանի ընդհանրություն-նմանություն:

Տղան և շունը իրար նման էին նրանով, որ երկուսն էլ խեղճանում էին իրենց թշնամիների դեմ, մտածելով թե իրենք տղաերի և շնիկների խմբի դեմ թույլ են, սակայն պետք չէ թերագնահատել մարդուն, քանի որ նա կարող է մեծ առավելություններ ունենա քան դիմացինը:Իմ կարծիքով տղան ինքն իրեն համարում էր ավելի թույլ քան տղաների խումբը, այդ պատճառով տղաները վատ էին վերաբերվում իր հետ:Տղաների խումբը իրենց ինքնագնահատականը միայն բարձրացնում էին հաշվի չառնելով, որ մյուսին ցավ են պատճառում, նույնն էլ շան և շնիկների միջև:

Գամփռն այլևս այն չէր, ինչ տեսել էին առաջ — փորձիր պատճառաբանել այդ փոփոխությունը:

Այսինքն գամփռը այն ժամանակ վախենում էր շնիկներից, իսկ երբ նա հանդիպեց տղային նա հասկացավ, որ նա զուր էր այդպես վարվում և դրանից հետո նրանցից գամփռը չէր վախենում, այլ հակառակը իրենից էին վախենում շնիկները:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s