Պատմություն

1024px-Map_Europe_alliances_1914-hy.jpg

Առաջին համաշխարհային պատերազմ

  • Ռազմաքաղաքական դաշինքերի առաջացումը
  •  Պատերազմի պատճառների, մասնակիցների նպատակները:
  • Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, գլխավոր ճակատները
  •  Ռազմական գործողությունները 1914-16թթ
  • Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և հետևանքները
  • Նոր ռազմաքաղաքական իրավիճակը 1917թ
  • Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը
  •  Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները
  •  Կազմել 1914-1918թթ -ի կարևոր իրադարձությունների ժամանակագրություն:
  • Ամփոփում /մեկ էջի սահմանում/

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 136-146, համացանց

Լրացուցիչ աշխատանք

  1. «Տեխնիկան Առաջին աշխարհամարտի տարիներին»
  2. Ուսումնասիրման նյութը ընտրում եք ինքներդ այս թեմայի շրջանակներում:
  3. Ընտանեկան արխիվների ուսումնասիրում, պատումների համալրում նախնիներից որևէ մեկի մասնակցությունըը Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմում:

 

Ռազմական բախումներն ու միջազգային ճգնաժամերը սկսեցին հաջորդել միմիանց՝ ընդունելով սպառնալի չափեր:Արտաքին վտանգից հաջողությամբ պաշտպանվելու նպատակով պետությունները սկսեցին որոնել դաշնակիցներ:Ի վերջո կատարվեց ուժերի վերադասավորում, որի արդյունքում Եվրոպայում ձևավորվեց երկու հակադիր ռազմաքաղաքական դաշինք:

Առաջինը ստեղծվեց Եռյակ դաշինքը: Գերմանիայի նախաձեռնությամբ 1879 թ. փոխօգնության պայմանագիր կնքվեց Ավստրո-Հունգարիայի հետ:Երեք տարի անց դրան միացավ Իտալիան:Այսպես ռազմատենչ երեք երկրները միավորվեցին:Նրանց դաշինքն ուղղված էր Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեմ:

Մեծ տերությունների միջև հակասությունները ոչ միայն չլուծվեցին, այլև ավելի խորացան:Ի վերջո, դրանք հանգեցրին համընդհանուր պատերազմի երկու ռազմաքաղաքական դաշինքների միջև։ Պատերազմի գլխավոր պատճառներն ըստ բնույթի հետևյալն էին` տարածքային, տնտեսական, ռազմական և գաղափարական։
Աշխարհի գաղութային բաժանման ավարտից հետո պայքար ծավալվեց տարածքների և ազդեցության ոլորտների վերաբաժանման համար։ Այդ հարցում հատկապես աչքի էին ընկնում նորգաղութատեր երկրներ ՝ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան։

Արդյունաբերական զարգացած երկրները ձգտում էին ձեռք բերել առևտրի համար նորանոր շուկաներ, տեր դառնալ հումքի հարուստ պաշարների։

Խոշոր տերությունները սկսեցին մեծ գումարներ ծախսել իրենց բանակները հզորացնելու համար։ Նրանց միջև ծավալվեց սպառազինությունների մրցավազք։Նպատակն էր ռազմական առումով նույնպես հասնելու գերազանցության հակառակորդների հանդեպ և պատրաստ լինել պաշտպանելու իրենց պետությունն ու գաղութները։

Տերություններից յուրաքանչյուրը նախօրոք մշակել էր պատերազմի իր նպատակները և ծրագիրը։Այդ երկրներում մեծ տարածում գտավ ազգայնամոլությունը, որը քարոզում էր ատելություն ու թշնամանք այլազգերի նկատմամբ։Տեղի էր ունենում պատերազմի գաղափարական նախապատրաստում։Այսպես` Գերմանիայի նպատակն էր հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում։Նա ուզում էր զավթել անգլիական և ֆրանսիական գա ղութները, մասնատել Ռուսաստանը։Ավստրո-Հունգարիան նպատակ ուներ իր լիակատար ազդեցությունը տարածելու Բալկաններում։Օսմանյան կայսրության ծրագիրն էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանական Ատրպատականը և ծավալվել մինչև Ալթայ։ Այսինքն` իրագործել իր պանթյուրքական նկրտումները։
Անտանտի երկրներից Մեծ Բրիտանիայի հիմնական նպատակն էր պահպանել իր գաղութները և թուլացնել գլխավոր ախոյան Գերմանիային:
Ֆրանսիան հույս ուներ վերա դարձնել ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ կորցրած տարածքները, ինչպես նաև զավթել Հռենոսի ձախ ափը և գերմանական գաղութները։

Իր հերթին Ռուսաստանը ծրագրել էր իրականացնել իր դարավոր նպատակը` գրավել Բոսֆոր ու Դարդանել նեղուցները և դուրս գալ Միջերկրական ծով։ Ինչպես նաև` գրավել Արևմտյան Հայաստանը և ամուր հաստատվել Մերձավոր Արևելքում։ Արդյունքում` Օսմանյան կայսրությունը պետք է մասնատվեր։

Առաջին աշխարհամարտը ծագեց Եվրոպայում:Ան սկսվեց Բալկանյան թերակղզում:Այստեղ բախվում էին երկու հակադիր դաշինքների շահերը և պատահական չէ , որ Բալկանները պատկերավոր անվանում էին «վառոդի տակառ՝ Եվրոպայի տակ»»: պատերազմի սկսվելու հետ կապված դիպուկ է արտահայտվել ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնը. «Բոլորը փնտրում և չեն գտնում այն պատճառը, որից սկիզբ առավ պատերազմը:Զուր են նրանց որոնումները, այդ պատճառը նրանք չեն գտնի:Պատերազմն սկսվել է ոչ թե ինչ-որ մեկ պատճառից, պատերազմը սկիզբ է առել բոլոր պատճառներից միաժամանակ»:

Պատերազմի պատճառները կային, տերությունները նախապտրաստվել էին դրան , մնում էր առիթը այն սկսելու համար:1914 թ. հունիսի 28-ին սերբ ազգայնականները Սարաևոյում իրականացրին Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանտի սպանությունը:Դա էլ հանդիսացավ առիթը:Ավստրո-Հունգարիան ուղիղ մեկ ամիս անց պատերազմ հայտարարեց Սերբիային:Ռուսաստանը հանդես եկավ Սերբիայի պաշտպանությամբ և սկսեց ընդհանուր զորահավաք:Այդ օրն էլ ընդունված է անվանել Առաջին աշխարհամարտի սկիզբը։
Պատերազմի մեջ մտան նաև Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։Հետագայում ներքաշվեցին բազմաթիվ պետություններ Ամերիկայից, Ասիայից, որոնք առավելապես միացան Անտանտին։Այսինքն` համաեվրոպականից այն վերաճեց համաշ խարհային պատերազմի։Այն կոչվում է Առաջին աշխարհամարտ, երբեմն` Մեծ պատերազմ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s