Պատմություն

Հայաստանը ևPervaya_Armyanskaya_Drujina_3_battalion_1914.png հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:

Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությւոնները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական, հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն դասագիրք 8-րդ դասարան, էջ 112-121, համացանց

Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը— ընտրել, կարդալ մեկ հոդված ու վերլուծել/ բովանդակությունը ամենավերջին էջում է:

 

Առաջին աշխարհամարտը սկսվեց 1914 թ. օգոստոսի 1-ին (հին տոմարով՝հուլիսի 19-ին):Անարդարացի ու զավթողական պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումնների՝ Անտանտի և Եռյակ միության միջև:

Անտանտի հակառակորդ Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային իր դաշինքի մեջ՝ վերջինիս խոստանալով ամեն կարգի աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ:Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուրքերին նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք-ռուսական հակամարտությունն էր:Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում  միավորել նրանց ՙՙՄեծ Թուրանի՚՚ մեջ:Պանթյուրական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչնդոտ էին հայերը ու Հայաստանը:Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը:

Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից:Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցիկության ոլորտները՝ տեր դառնալու սևածովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը,  ամրապնդել իր դիրքերն Իրանում:

Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր տալիս Կովկասյան ճակատին:Այս ուղղությամբ թուրքերը կենտրոնացրել էին 300–հազարանոց երրորդ բանակը: Երբ գերմանական ու թուրքական ռազմանավերը 1914 թ. հոկտեմբերի 16-17–ը (նոր տոմարով՝ 29–30–ը) անսպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներին, ռուսական կառավարությունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը: Պատերազմի սկզբում ռուսները Կովկասյան ճակատում ունեին մոտ 182–հազարանոց զորք:Մեկ ամիս անց ճակատային գիծը Բաթումի մոտից ձգվում էր մինչև Ուրմիա լճից արևելք ընկած վայրերը՝ կազմելով 720 կմ:
Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր:Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9–ից մինչև 1915 թ. հունվարի 5–ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90–հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց:Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի:Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել  Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք–քուրդ–թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ:1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս:
Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները:
Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:
Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով` ռուսական զորքերը 1915 թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3–ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:
Այսպիսով` Ռուսաստանը 1916 թ. ամռան վերջին գրավել էր իր դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ որոշված` Օսմանյան կայսրությունից իրեն
հասանելիք տարածքները և շատ քիչ փոփոխություններով այդ դիրքերում մնաց մինչև 1917 թ. վերջը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s