Պատմություն

Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության մյուս նահանգների հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու բնաջնջումը, որ իրականացրին Թուրքիայի կառավարող շրջանները 1914-1918-ի առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Հայերի ցեղասպանության թուրք, քաղաքականությունը պայմանավորված Էր մի շարք գործոններով, որոնց մեջ առաջատար նշանակություն ուներ պանիսլամիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, որը XIX դ. կեսից դավանում Էին Օսմ. կայսրության կառավարող շրջանները: Պանիսլամիզմի մարտաշունչ գաղափարախոսությունն ա-ռանձնանում էր ոչ մահմեդականների նկատմամբ անհանդուրժողականությամբ, քարոզում Էր բացահայտ ազգայնամոլություն, բոլոր ոչ թուրք ժողովուրդների թուրքացման կոչ անում: Մտնելով պատերազմի մեջ՜ Օսմ. կայսրության երիտթուրք. կառավարությունը «Մեծ Թուրան» ստեղծելու հեռուն գնացող ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը միացնել Անդրկովկասը. Հս. Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը, Պովոլժիեն: Եվ այդ նպատակի իրականացման ճանապարհին նվաճողներին հարկ կլիներ ոչնչացնել նախ և առաջ հայ ժողովըրդին, որն աներ ռուս, կողմնորոշում և հակադրվում Էր պանթյուրքիստների գավթողէսկան ծրագրերին: Հայ ժողովրդի ոչնչացման ծրագրերը երիտթուրքերը սկսել էին մշակել տակավին մինչև համաշխ. պատերազմը: Եվ արդեն «Միություն և առաջադիմություն» կուսակցության 1911-ի Սա-լոնիկի համագումարի որոշումներում կայսրության ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացման պահանջ կար: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի քաղ. և ռազմ, շրջանները հանգեցին կայսրության հայ բնակչության գլխովին ոչնչացման գադափարին: 1914-ի սկզբին տեղական իշխանություններին ուղարկվել է հայերի նկատմամբ գործադրվելիք միջոցառումների հատուկ հրահանգ: Եվ հենց այն փաստը, որ հրահանգն ուղարկվել է մինչև պատերազմի սկիզբը, անհերքելիորեն վկայում Է, որ հայերի ոչնչացումը ծրագրավորված քայլ Էր և թելադրված չէր կոնկրետ պատերազմի իրադրությամբ: 1914-ի հոկտ. ներքին գործերի նախարար Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցությունում կազմվել է հատուկ մարմին՜ «երեքի գործադիր կոմիտե», որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության կոտորածը: Նրա կազմում ընդգրկվել են երիտթուրք. պարագլուխներ Նազիմը, Բեհաէդդին Շաքի-րը և Շյուքրին: Հղանալով այդ հրեշա-վոր ոճիրը՝ երիտթուրքերի ղեկավարները համոզված էին, որ պատերազմը հարմար առիթ է դրա իրականացման համար: Նազիմը ուղղակի հայտարարում էր. որ նման հարմար առիթ կարող է այլևս չներկայանալ, որ «մեծ տերությունների միջամտությունն ու թերթերի բողոքները որևէ հետևանք չեն ունենա, քանի որ նրանք կհայտնվեն կատարված փաստի առջև, և այդպիսով հարցը կլուծվի… Մեր գործողությունները պետք է ուղղվեն հայերի ոչնչացմանը այն հաշվով, որպեսզի նրանցից ոչ մեկը ողջ չմնա»:

Ձեռնարկելով հայ բնակչության բնաջնջումը՝ Թուրքիայի կառավարող շրջանները հետապնդում էին մի քանի նպատակ, վերացնել Հայկ, հարցը, ո-րով վերջ կդրվեր եվրոպ. տերությունների միջամտությանը Թուրքիայի գործերին. թուրքերը կձերբազատվեին տնտ. մրցակցությունից, և նրանց կանցներ հայերի ամբողջ ունեցվածքը, ուղի կհարթվեր դեպի Կովկասի զավթումը, դեպի «թուրանականության վեհ գաղափարի» իրականացումը: «Երեքի գործադիր կոմիտեն» ստացավ մեծ լիազորություններ, զենք, դրամ: Իշխանությունները սկսեցին կազմակերպել հատուկ ջոկատներ ՝ հիմնականում բաղկացած բանտերից ազատված հանցագործներից ու այլ քրեական տարրերից, որոնք պետք է մասնակցեին հայերի զանգվածային ջարդերին:

Պատերազմի աոաջին իսկ օրից Թուրքիայում սկիզբ առավ հակահայկ. անզուսպ քարոզչություն: Թուրք ժողովրդին ներշնչվում էր այն միտքը, թե հայերը չեն ուզում ծառայել թուրք, բանակում, թե նրանք պատրաստ են համագործակցել թշնամու հետ: Կեղծ լուրեր էին տարածվում հայ զինվորների զանգվածային դասալքության, հայերի ապստամբությունների մասին, որոնք սպառնում էին թուրք, բանակի թիկունքին: Հայերի դեմ ուղղված այդ սանձարձակ ազգայնամոլական քարոզչությունը հատկապես ուժեղացավ Կովկասյան ճակատում թուրք, զորքերի առաջին լուրջ պարտություններից հետո: 1915-ի փետր. ռազմ, նախարար էնվերը հրաման տվեց թուրք, բանակում ծառայող հայ զինվորների ոչըն-չացման մասին (պատերազմի սկզբին թուրք, բանակ էր զորակոչվել 18-45 տարեկան մոտ 60 հզ. հայ. այսինքն՝ բնակչության առավել մարտունակ մասը): Այդ հրամանն ի կատար ածվեց անօրինակ դաժանությամբ: Շուտով հարված ստացավ նաև հայ մտավորականությունը: Ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կ. Պոլսում ձերբակալվեցին և Անատոլիայի խորքերն աքսորվեցին մոտ 800 հոգի՝ գրողներ, լրագրողներ, բժիշկներ, գիտնականներ, հոգևորականներ, այդ թվամ՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ: Ձերբակալվածներին առանց դատ ու դատաստանի քշում էին աքսոր, նրանց մի մասը զոհվեց աքսորի ճանապարհին, մյուսը՝ տեղ հասնելուն պես: Ցեղասպանության զոհ դարձան գրողներ Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, Ռուբեն Սևակը, Արտաշես Հարությունյանը. Թլկատինցին, Երուխանը, Տիգրան Չյոկյուրյանը, Սմբատ Բյուրատը, հրապարակախոսներ ու խմբագիրներ Նազարեթ Տաղավարյանը, Տիրան Քե-լեկյանը, Գագիկ Օզանյանը և ուր.: Աքսորյալների մեջ էր նաև հայ մեծ երգահան Կոմիտասը, որը, չդիմանալով հոգեկան ծանր ապրումներին, խելագարվեց. շնորհիվ ազդեցիկ միջամտության նա վերադարձվեց Կ. Պոլիս՝ հոգեբուժարան, իսկ ապա՝ Փարիզ, որտեղ և վախճանվեց: 1915-ի հունիսին Կ. Պոլսի հրապարակներից մեկում կախաղան բարձրացվեցին հնչակյան կուսակցության անդամ 20 նշանավոր մտավորականներ: Կ. Պոլսի հայ մտավորականության ոչնչացմամբ թուրք իշխանությունները փաստորեն գլխատեցին Թուրքիայի հայ բնակչությունը: 1915-ի մայիս-հունիսին սկսվեց Արմ. Հայաստանի (Վանի, էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգներ), Կիլիկիայի, Արմ. Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու կոտորածը: Հայ բնակչության տեղահանությունն արդեն հետապնդում էր նրա ոչնչացման նպատակ: Թուրքիայում ԱՄՆ-ի դերպան Հ. Մորգենթաուն նշում էր. «Տեղահանության իսկական նպատակը կողոպուտն ու ոչնչացումն էր: Դա իրոք կոտորածի նոր մեթող է: Երբ թուրքական իշխանությունները հրաման էին տալիս այդ արտաքսումների վերաբերյալ, նրանք փաստորեն մահվան դատավճիռ էին արձակում մի ամբողջ ազգի նկատմամբ. նրանք դա հիանալիորեն հասկանում էին և ինձ հետ զրուցելիս ա-ռանձնապես չէին փորձում թաքցնել այդ փաստը»: Տեղահանության իսկական նպատակները հայտնի էին նաև Գերմանիային՝ Թուրքիայի դաշնակցին: Թուրքիայում գերմ. դեսպան Հ. Վանգենհայմը 1915-ի հուլիսին իր կառավարությանը հայտնում էր, որ եթե սկզբում հայ բնակչության արտաքսումը սահմանափակվում էր Կովկասյան ճակատին հարող նահանգներով, ապա այնուհետև թուրք, իշխանություններն այդ գործողությունները տարածեցին նաև երկրի այն մասերի վրա. ուր հակառակորդի ներխուժում չէր սպառնամ: Այդ գործողությունները, տեղահանության իրականացման եղանակը, եզրափակում էր դեսպանը, վկայում են այն մասին, որ թուրք, կառավարությունը հետամուտ է հայ բնակչության ոչընչացմանը թուրք, պետության ներսում: Տեղահանությանը նույնպիսի գնահատական էին տալիս նաև Թուրքիայի նահանգներում գտնվող գերմ. հյուպատոսները: 1915-ի հուլիսին Սամսունի գերմ. փոխհյուպատոսը հայտնում էր. որ Անատոլիայի վիլայեթներում իրականացվող տեղահանությունը նպատակ ունի կամ ոչնչացնել, կամ էլ բռնի մահմեդականացնել ամբողջ հայ ժողովրդին: Տրապիզոնի գերմ. հյուպատոսը այդ նույն ժամանակ հայտնում էր վիլայեթի հայության տեղահանության մասին և մատնանշում, որ երիտթուր-քերը հայտնաբար ուզում են այդ միջոցներով վերջ դնել Հայկ, հարցին:

Իրենց մշտական բնակության վայրերից տեղահանվող հայերը կարավաններով ուղարկվում էին կայսրության խորքերը, Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվում էին հատուկ ճամբարներ: Հայերը ոչնչացվում էին ինչպես իրենց մշտական բնակության վայրերում, այնպես էլ աքսորի ճանապարհին: Նրանց կարավանները ենթարկվում էին թուրք, խուժանի և քրդ. ավազակախմբերի հարձակումներին, որի հետևանքով տեղ էր հասնում դժբախտ տարագրյալների մի չնչին մասը միայն: Շատ անգամ Միջագետքի անապատներ հասած աքսորականներին նույնպես հազարներով հանում էին ճամբարներից և կոտորում ավազուտներում: Մյուս կողմից՝ հարյուր հազարավոր մարդիկ զոհ էին գնում սովին, հիվանդություններին և համաճարակներին: Թուրք ջարդարարների գործողություններն աչքի էին ընկնում անօրինակ դաժանությամբ: Այդ էին պահանջում երիտթուրքերի պարագլուխները: Այսպես, ներքին գործերի նախարար Թալեաթը Հալեպի նահանգապետին ուղարկած գաղտնի հեռագրում պահանջում էր վերջ տալ հայերի գոյությանը, ուշադրություն չդարձնել ոչ սեռին, ոչ էլ խղճի խայթին: Եվ այդ պահանջը կատարվում էր անշեղորեն: քարադարձությունների ականատես հայերը, որոնք ապրել են տեղահանությունն ու ցեղասպանությունը, թողել են հայ բնակչությանը բաժին ընկած այդ ահավոր տառապանքների բազմաթիվ նկարագրություններ: Անգլ. «Թայմս» թերթի թղթակիցը 1915-ի սեպտ. հայտնում էր. «Սամսունից ու Տրւսպիզոնից, Օրդուից ու Այնթապից, Մարաշից ու էրզրումից միևնույն տեղեկություններն են գալիս այդ գազանությունների մասին, տղամարդկանց մասին, որոնց անողոքաբար գնդակահարել են, խաչել, խեղել կամ տարել աշխատանքային գումարտակներ, երեխաների մասին, որոնց առևանգել են և բռնի մահմեդականացրել, կանանց մասին, որոնց բռնաբա րել են և ստրկության վաճառել խոր թիկունքում, գնդակահարել տեղում կամ երեխաների հետ աքսորել անապատ՝ Մոսուլից արևմուտք, որտեղ ոչ ուտելիք կա, ոչ ջուր… Այդ դժբախտ զոհերից շատերը չեն հասել մինչև նշանակված վայրը…»: Թուրք, բանակի համար Երզնկայից էրզրում ուղտերով զենք փոխադրող մի պարսիկ վկայում է. «Մի անգամ 1915 հունիսի մեջ. երբ եկա Խոթուրի կամուրջին մոտ, մի ահռելի տեսարան ներկայացավ իմ աչքերուս: Անթիվ-անհամար մարդու դիակներ մեծ կամուրջին 12 կամարները լեցուցած էին, դեմ էին առած, և ջուրը իր ընթացքը փոխած կւսմուրջեն անդին կվազեր… Սակայն կամուրջեն մինչև ճինիս ամբողջ ճանապարհը լեցուն էր դիակներով. ծերեր, կիներ. Երեխաներ…»: 1916-ի հոկտ. «Կավկազսկոյե սլովո» թերթում հրատարակվեց մի թղթակցություն Բաս-կան գյուղի (Վարդոյի հովիտ) հայերի կոտորածի մասին հեղինակը բերում էր ականատեսի պատմածը. «…Մենք տեսանք, թե ինչպես դժբախտներից նախ պլոկեցին բոլոր թանկարժեք իրերը, ապա հանեցին շորերը, և ոմանց տեղնատեղն սպանեցին, իսկ ոմանց էլ տարան ճանապարհից դուրս, խուլ անկյունները, և այնտեղ վերջ տվին: Մենք տեսանք երեք կանանցից բաղկացած մի խմբի նրանք մահվան սարսափով բռնված՝ գրկեցին միմյանց: Եվ նրանց արդեն անհնար էր անջատել, բաժանել: Բոլոր երեքին էւ սպանեցին… Անասելի ողբ ու կական էր բռնել սար ու ձորը, փշաքաղվում էինք, ա-րյունը սառում էր մեր երակներում …»: Բարբարոսական ոչնչացման ենթարկվեց նաև Կիլիկիայի հայ բնակչության մեծ մասը:

Հայերի կոտորածը շարունակվեց նաև հետագա տարիներին: Ոչնչացվեցին հազարավոր հայեր Ռաս ուլ Այնի. Դեյր էզ Զորի ևն ճամբարներում: Երիտ-թուրքերը ձգտում էին հայերի ջարդ կազմակերպել նաև Արլ. Հայաստանում. որտեղ տեղի բնակչությունից զատ կուտակվել էին հազարավոր փախստականներ Արմ. Հայաստանից: 1918-ին արշավանք սանձազերծելով Անդրկովկասի դեմ (տես Թուրքական արշավանք Անդրկովկաս 1918) թուրք, զորքերը հայերի ջարդեր ու կոտորածներ կազմակերպեցին Արլ. Հայաստանի և Ադրբեջանի շատ վայրերում: 1918-ի սեպտ. գրավելով Բաքուն՛ թուրք, նվաճողները ադրբ. ազգայնականների հետ կազմակերպեցին տեղի հայ բնակչության կոտորած: 1918-ի հոկտ. «Կավկազսկոյե սլովո» թերթում լույս տեսավ Բաքվի հայերի կոտորածի ականատես մի բժշկի հոդվածը, որտեղ ասված էր. « Կիրակի՝ սեպտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 9-ին թուրքերը սարերի կողմից ներխուժեցին մեզ մոտ… Սկսած Շամախինկայից Վորոն-ցովսկայայով և քաղաքի մյուս գլխավոր զարկերակներով՝ Տորգովայայով, Տելեֆոննայայով, համատարած կողոպուտ էր մինչև վերջին թելը, կայքի, փորձարանների, բուժասենյակների, դեղատների, խանութների, բնակարանների բարբարոսական ոչնչացում… Սպանում էին գրեթե միայն հայերին… Ընդհանուր հաշվով հայերից զոհվեց շուրջ 30 հազար մարդ… Քաղաքով մեկ փռված էին հայերի դիակները, որոնք քայքայվում էին մի քանի օր, մինչև որ հավաքեցին: Միխայլովյան հիվանդանոցը լեփ-լեցուն էր բռնաբարված աղջիկներով ու կանանցով: Բոլոր զինվորական հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավոր հայերով… Վայրենիների տերուտնօրինությունը շարունակվեց երեք օր. որոնց «առաքելությունն» էր թալանել ու սպանել հայերին…» 1920-ի Թուրքական արշավանքի ընթացքում թուրք, զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլը: Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում թուրք, զավթիչները դիմում էին գազանությունների, ոչնչացնում խաղաղ հայ բնակչությանը, կողոպտում ունեցվածքը: Հայաստանի Հեղկոմում ստացված մի զեկուցագրում ասված էր. «Ալեքսանդրապո-լի գավառում և Ախալքալաքի շրջանում սրի է քաշվել մոտ 30 գյուղ, փրկվածների մի մասը գտնվում է ամե-նաթշվառ դրության մեջ»: Այլ հաղորդագրություններում նկարագրվում է Ալեքսանդրապոլի գավառի գյուղերի վիճակը. «Բոլոր գյուղերը թալանված են, չկա ոչ մալ, ոչ հացահատիկ, ոչ հագնելիք, ոչ վառելիք: Գյուղերի փողոցնե-րը լցված են դիակներով, պակասը լրացնելու գալիս են քաղցն ու ցուրտը ու մեկը մյուսի հետևից տանում զոհեր ու զոհեր… Դրան ավելացրած՝ ասկյարներն ու խուժանը ծաղրում են ի-րենց գերիներին և աշխատում են ավելի սոսկալի ձևով պատժել ժողովրդին ու նորից իրենց բավարարված չհամարելով, զվարճանում են, ենթարկում են զանազան տանջանքների, ծնողներին ստիպում են դահիճների ձեռքը տալ ի-րենց 8-9 տարեկան աղջիկներին…»: 1921-ի հունվ. Խորհրդ. Հայաստանի կառավարությունը Թուրքիայի արտ-գործկոմիսարին բողոքում էր, որ թուրք, զորքերը Ալեքսանդրապոլի գավառում «անընդհատ բռնություններ, կողոպուտ և սպանություններ են կատարում խաղաղ աշխատավոր բնակչության նկատմամբ…» («Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում», փաստաթղթ. ժող., 1960, էջ 438, 447, 455): Թուրք, զավթիչների վայրագություններին զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր: Զավթիչները Ալեքսանդրապոլի գավառին պատճառեցին նաև վիթխարի նյութ, վնաս: 1918-20-ին հայ բնակչության ջարդերի և կոտորածների ասպարեզ դարձավ Ղարաբադի կենտրոն Շուշին. 1918-ի սեպտ. 25-ին թուրք, զորքերը ադրբ. մուսավաթականների աջակցությամբ գրավեցին Շուշին, բայց շուտով, առաջին համաշխ. պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո, ստիպված թողեցին այն: 1918-ի դեկտ. Շուշի մտան անգլիացիները: Ղարաբադի գեն-նահանգապետ նշանակվեց մուսավաթական Խոսրովբեկ Աուլթանովը: Թուրք. զինվորական հրահանգիչների օգնությամբ նա ստեղծեց քրդ. հարվածային ջոկատներ, որոնք •Խւսավաթ. Զորամասերի հետ տեղավորվեցին Շուշիի հայկ, մասում: Ջարդարարների ուժերը մշտապես համալրվում էին, քաղաքում կային բազմաթիվ թուրք, սպաներ: 1919-ի հունիսին տեղի ունեցան Շուշիի հայերի առաջին ջարդերը, հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի քաշվեց ավելի քան 500 հայ: 1920-ի մարտի 23-ին թուրք-մուսավաթ. ավազակախմբերը կազմակերպեցին Շուշիի հայերի սարսափելի կոտորած, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. մարդ, հրի մատնվեց քաղաքի հայկական մասը:

1915-16-ին եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստան էին գտել արաբ, երկրներում, Թուրքիայի պարտությունից հետո սկսեցին վերադառնալ հայրենիք: Ըստ դաշնակիցների միջև կայացած համաձայնության (տես Սայքս-Պիկոյի համաձայնագիր 1916), Կիլիկիան մտնում էր Ֆրանսիայի ազդեցության գոտու մեջ:

1919-ին Կիլիկիայում ապրում էր 120-130 հզ. հայ, որը 1920-ին հասավ 160 հզ-ի: Կիլիկիայում տեղաբաշխված ֆրանս. զորքերի հրամանատարությունը միջոցներ չձեռնարկեց՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը, իսկ տեղերում պահպանվել էին թուրք, իշխանությունները, մահմեդականները չէին զինաթափվել: Դրանից օգտվեցին քեմալականնեը՝ բռնություններ սկսելով հայերի դեմ: 1920-ի հունվարին 20 օրվա մարտերի ընթացքում Մարաշում զոհվեց 11 հզ. հայ, մնացածներն անցան Սիրիա: Շուտով թուրքերը պաշարեցին Հաճընը, որտեղ կար 6 հզ. հայ: Հաճընի հայերը 7 ամիս համառորեն դիմադրեցին թուրք, զորքերին (տես Հաճընի ինքնապաշտպանություն 1920), բայց հոկտեմբերին, թշնամուն հաջողվեց գրավել քաղաքը:

1920-ի սկզբին Հալեպ հասան Ուրֆւսյի հայության մնացորդները՝ մոտ 6 հզ. մարդ 1920-ի ապրիլի 1-ին քեմալ. զորքերը պաշարեցին Այնթապը: Շնորհիվ 15-օրյա հերոսական պաշտպանության (տես Այնթապի ինքնապաշտպանություն 1920-21) այնթապցիները խուսափեցին կոտորածից: Բայց, երբ ֆրանս. զորքերը թողեցին Կիլիկիան, Այնթապի հայերը ստիպված 1921-ի վերջին հե ռացան, անցան Սիրիա: 1920-ին քեմա-լականները ոչնչացրին Զեյթունում մնացած հայերին: Այդպիսով քեմալակւսն-ներն ավարտեցին Կիլիկիայի հայ բնակչության ոչնչացման երիտթուրք. գործը: Հայերի ցեղասպանության վերջին թուրքական պատերազմի (1919-22) ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արմ. շրջաններում: 1921-ի օգոստ-սեպտ. թուրք զորքերը բեկում մտցրին պատերազմի մեջ և ընդհանուր հարձակման անցան հուն, զորքերի դեմ: 1922-ի սեպտ. 9-ին թուրքերը մտան Իզմիր և տեղի հայերի ու հույների ջարդ կազմակերպեցին, խորտակեցին Իզմիրի նավահանգստում կանգնած հայ և հույն փախստականներով բեռնված նավերը (տես Ձմյուռնիայի աղետ 1922).

Թուրք, իշխանությունների կողմից իրականացված հայերի ցեղասպանության հետևաքով զոհվեց 1,5 մլն մարդ: Մոտ 600 հզ. հայեր գաղթական դարձան, նրանք ցրվեցին աշխարհի շատ երկրներում՝ համալրելով արդեն եղած համայնքները և կազմելով նորերը: Ցեղասպանության հետևանքով Արմ. Հայաստանը զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից: Երիտթուրք. պարագլուխները չէին թաքցնում իրենց գոհունակությունը այդ ոճրագործության իրականացման առթիվ. Թուրքիայում հավատարմագրված գերմ. դիվանագետներն իրենց կառավարությանը հայտնում էին, որ արդեն 1915-ի օ-գոստ. ներքին գործերի նախարար Թալեաթը լկտիաբար հայտարարում Էր, թե «հայերի նկատմամբ գործողությունները հիմնականում իրականացված են և Հայկական հարց այլևս գոյություն չունի»:

Համեմատական այն դյուրությունը, որով թուրք ջարդարարներին հաջողվեց իրականացնել Օսմ. կայսրության հայերի ցեղասպանությունը, բացատրվում Է մասամբ հայ բնակչության, ինչպես նաև հայ քաղ. կուսակցությունների անպատրաստությամբ բնաջընջման հարաճուն սպառնալիքին: Ջարդարարների գործողությունները հեշտացան նաև հայ բնակչության առավել մարտունակ մասի՝ տղամարդկանց զորահավաքով, ինչպես նաև Կ. Պոլսի մտավորականության վերացմամբ: (1-րոշակի դեր . խաղաց նաև տեղահանության հրամանին ենթարկվելը, արևմտահայության որոշ հաս. և կղերական շրջանների կարծիքով, չենթարկվելը սոսկ կավելացներ զոհերի թիվը:

Սակայն որոշ տեղերում հայ բնակչությունը հերոսական դիմադրություն ցույց տվեց թուրք ջարդարարներին: Վանի հայերը, դիմելով ինքնապաշտպանության, հաջողությամբ հետ մղեցին թշնամու գրոհները, քաղաքը ի-րենց ձեռքում պահեցին մինչև ռուս, զորքերի և հայ կամավորականների մոտենալը (տես Վանի հերոսամարտ 1915): Հակառակորդի բազմակի գերակշիռ ուժերին զինված դիմադրություն ցույց տվեցին Շապին Գարահի-սարի, Սուշի, Սասունի , Շատախի հայերը (տես Շապին Գարահիսարի ինքնապաշտպանություն 1915. Մուշի գոյամարտ 1915, Սասունի ինքնապաշտպանություն 1915, Շատախի ինքնապաշտպանություն 1915): Քառասուն օր ու գիշեր շարունակվեց Սասա լեռան պաշտպանների հիրավի դյուցազնամարտը Սուեդիայում (տես Մուսա լեռան հերոսամարտ 1915): Հայերի 1915-ի ինքնապաշտպանական կռիվները ժողովրդի ազգ-ազատագր. պայքարի հերոսական Էջերից են և նպաստել են հայ ժողովրդի որոշ հատվածի փրկությանն ու վերապրումիս:

Հայերի ցեղասպանությունն իրականացրին Թուրքիայի կառավարող շրջանները: Նրանք էլ հանդիսանում են այդ հրեշավոր ոճրագործության՜ XX դ. առաջին ցեղասպանության մեղավորները: Իր պատասխանատվությունն Է կրում նաև կայզերական Գերմանիայի կառավարությունը, որը ոչ միայն տեղյակ Էր նախապատրաստվող ոճրագործությանը, այլև նպաստեց դրա իրագործմանը: Գերմ. իմպերիալիզմի մեղսակցությունը նշել են Գերմանիայի ա-ռաջադեմ մտավորականներ Յո. Լեփ-սիուսը. Ա. Վեգները, Կ. Լիբկնեխտը և ուր.:

Թուրքերի իրականացրած հայերի ցեղասպանությունը վիթխարի վնաս հասցրեց հայ ժողովրդի նյութ, և հոգե-վոր մշակույթին: 1915-16-ին և հետագա տարիներին ոչնչացվեցին հայկ, ե-կեղեցիներում ու տաճարներում պահվող հազարավոր ձեռագրեր, ավերվեցին հարյուրավոր պատմ. ու ճարտ. հուշարձաններ, անարգվեցին ժողո-վըրդի սրբությունները: Թուրքիայի տարածքում պատմաճարտ. հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի բազմաթիվ մշակութ արժեքների յուրացումը շարունակվում Է նաև այժմ (տես Ազգային-մշակութային եղեռն):

Հայ ժողովրդի ապրած այդ մեծ ողբերգությունը խոր հետք թողեց ժողովրդի կյանքի բոլոր կողմերի և հաս. վարվեցողության վրա, հաստատուն տեղ գտավ նրա պատմ. հիշողության մեջ: Ցեղասպանության ազդեցությունը կրեց ինչպես դրա անմիջական զոհը դարձած սերունդը, այնպես Էլ հաջորդ սերունդները (տես Ցեղասպանության հոգեբանական հետևանքները):

Աշխարհի առաջադեմ հանրային կարծիքը դատապարտեց թուրք ջարդարարների (որոնք փորձեցին ոչնչացնել հնագույն քաղաքակիրթ ժողովուրդներից մեկին) չարանենգ հանցագործությունը: Շատ երկրների հաս-քաղ, մշակութ. գործիչներ, գիտնականներ նշավակեցին ցեղասպանությունը այն բնութագրելով որպես ծանրագույն հանցանք մարդկության դեմ. մասնակցեցին հայ ժողովրդին, հատկապես աշխարհի շատ երկրներում ապաստան գտած փախստականներին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը:

Աոաջին համաշխ. պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո ե-րիտթուրքերի պարագլուխները մեղադրվեցին Թուրքիան կործանարար պատերազմի մեջ ներքաշելու համար և դատի տրվեցին (տես Երիտթուրքերի դատավարություն 1919-20): Պատերազմի հանցագործներին ներկայացված մեղադրանքների մեջ էր նաև Օսմ. կայսրության հայերի կոտորածների կազմակերպումն ու իրականացումը: Սակայն երիտթուրք. պարագլուխներից մի քանիսի դատավճիռը կայացվեց հեռակա, քանի որ Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել էր փախչել երկրից: Նրանցից ոմանց (Թալեաթ, ԲեհաԷդդին Շաքիր, Ջեմալ, Սայիդ Հալիմ ևն) դատավճիռը հետագայում ի կատար ածվեց հայ ժող. վրիժառուների ձեռքով : Երկրորդ համաշխ. պատերազմից հետո ցեղասպանությունը որակվեց որպես ծանրագույն հանցագործություն մարդկության դեմ:

Ցեղասպանության մասին իրավական փաստաթղթերի հիմքում դրվեցին Նյուրնբերգի միջւսզգ. զինվորական ատյանի մշակած հիմն, սկզբունքները (տես Միջազգային զինվորական ատյանի կանոնադրություն 1945). Հետագայում ՄԱԿ-ը ցեղասպանության վերաբերյալ ընդունեց մի շարք որոշումներ. որոնցից հիմնականներն են Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան (1948) և Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի չկիրառման մասին կոնվենցիան, որն ընդունվեց 1968-ին (տես Միավորված ազգերի կազմակերպությունը և ցեղասպանության հիմնախնդիրը):

1989-ին ՀԽԱՀ Գերագույն խորհուրդը ընդունեց ցեղասպանության մասին օրենք, որով Արմ. Հայաստանում և Թուրքիայում հայերի ցեղասպանությունը դատապարտվեց որպես մարդկության դեմ ուղղված ոճրագործություն: Գերագույն խորհուրդը դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՛ խնդրելով ընդունել Թուրքիայում հայերի ցեղասպանությունը դատապարտող որոշում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s