Պատմություն

Միապետության անկումը Ռուսաստանում: 1917 թ. փետրվարի վերջին Ռուսաստանում սկսված հեղափոխության շնորհիվ տապալվեց միապետությունը: Երկիրը բռնեց ժողովրդավարական հանրապետության ձևավորման ուղին: Մարտի 2–ին կազմվեց Ժամանակավոր կառավարություն՝ բարձրագույն գործադիր իշխանության նոր մարմինը Ռուսաստանում:
Հեղափոխական ալիքը հասավ նաև Անդրկովկաս, տարածվեց Հայաստանում: Բոլորը ողջունում էին հեղափոխությունը, պահանջում հաստատել իրական ազատություններ և իրավունքներ:Վերացվեց Կովկասի փոխարքայությունը: Փոխարենը 1917 թ. մարտի 9–ին կազմվեց երկրամասի իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ): ԱՀԿ–ում հայերի ներկայացուցիչը Մ. Պապաջանյանն էր: Իր ողջ գործունեության ընթացքում ԱՀԿ–ն այդպես էլ հեղինակավոր իշխանություն չդարձավ երկրամասում:
Ժամանակավոր կառավարությունը և Արևմտյան Հայաստանը: Հայկական հարցում Ռուսաստանի նոր իշխանության որոշ քայլեր լավատեսական հույսեր արթնացրին հայ քաղաքական շրջանակներում:
1917 թ. ապրիլի 26–ին հրապարակվեց Ժամանակավոր կառավարության որոշումը Արևմտյան Հայաստանի և գրավված մյուս վայրերի կառավարման մասին:Առաջին անգամ Օսմանյան կայսրությունից նվաճված հայկական տարածքները միավորվեցին որպես վարչաԵրևանը XX դարի սկզբներին կար առանձին միավոր՝ Թուրքահայաստան անվանումով:Այն կազմված էր երեք մարզերից (Էրզրում, Խնուս, Վան): Արևմտահայաստանը (Թուրքահայաստան) կառավարելու էր գեներալ–կոմիսարը: Կոմիսարի քաղաքացիական գծով տեղակալ նշանակվեց Հակոբ Զավրյանը: Տարածքն անմիջականորեն ենթարկվում էր Ժամանակավոր կառավարությանը:
Ռուսական նոր իշխանությունը սկսեց հայկական մարզերում հայանպաստ քաղաքականություն իրականացնել՝ ի տարբերություն ցարիզմի: Թույլատրվեց բոլոր հայերին վերաբնակվելու հիշյալ մարզերում:
Արևմտահայերի ազգային խորհուրդը: Արևմտահայաստանի վերածննդի սկիզբը: Ինչպես գիտեք, Անդրկովկասում ապաստան էին գտել մոտ 300 հազար արևմտահայ գաղթականներ:Օգտվելով Ռուսաստանում հաստատված քաղաքական ազատությունից՝
արևմտահայերը ստեղծեցին ազգային մարմիններ:
Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը:Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ:Ընտրվեց ղեկավար մարմին՝ Արևմտահայ ազգային խորհուրդ, որի նախագահն էր Վահան Փափազյանը (Կոմս):
Էրզրումում, Վանում և Խնուսում ձևավորվեցին և սկսեցին գործել Արևմտահայ ազգային խորհրդի տեղական մարմինները: 1917 թ. ընթացքում նրանք մեծ գործ կատարեցին ավերված բնակավայրերը վերականգնելու և վերաբնակեցնելու ուղղությամբ: Աշնան
վերջերին հայկական մարզերում մոտ 300 հազար հայ բնակչություն կար: Տեղերում կազմակերպվեցին ժողովրդական միլիցիայի ջոկատներ ու կամավորական խմբեր՝ բնակչության անվտանգությունն ապահովելու և կարգուկանոն հաստատելու նպատակով:
Հայոց ազգային խորհրդի ստեղծումը: Ռուսաստանի տարբեր երկրամասերում ստեղծվում էին ազգային նոր մարմիններ, որոնք տնօրինում էին սեփական ժողովրդի տարաբնույթ խնդիրների լուծումը: Այդ գործընթացը դրսևորվեց նաև հայկական միջավայրում:

Կովկասյան ռուսական զորքի ջոկատի պետ գեներալ Նազարովը նոր նշանակում էր ստացել:Հրաժեշտի հանդիպման ժամանակ նա իր ջոկատի կազմում կռված IV հայկական գումարտակի զինվորներին ասաց. «Իմ փառապանծ հրաձի՛գ հայեր: Մեկ տարուց ավելի է,
ինչ մենք միասին խփում ենք թուրքերին, ձեր փառահեղ մարտերի ժամանակ ես անձամբ համոզվեցի հայ զինվորների գերհերոսական հատկությունների մեջ: Կեցցե՛ ազգը, որն ունի նման պանծալի արծիվներ»:

1917 թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը: Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին: Համագումարը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին:
Համագումարի ավարտից քիչ անց ձևավորվեց 15–հոգանոց գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդը: Այն հայտնի է նաև Արևելահայ ազգային խորհուրդ անունով: Խորհրդի նախագահն էր Ա. Ահարոնյանը, քարտուղարը՝ Ն. Աղբալյանը:Հայոց ազգային խորհրդի նստավայրը Թիֆլիսն էր:
Կովկասի հայաբնակ քաղաքներում և Հայաստանի վարչական կենտրոններում ձևավորվեցին խորհրդի տեղական մարմինները: Ազգային կենտրոնական նոր
մարմնի ստեղծումով ավարտվեց Հայոց ազգային բյուրոյի (1912–1917 թթ.) գործունեությունը:
Հայոց ազգային խորհուրդը դարձավ հայության կենսական խնդիրները տնօրինող գլխավոր մարմինը:

Սահմանափոխության հարցը Անդրկովկասում:
Երկրամասում ազգամիջյան հարաբերությունները կարգավորելու գործում մեծ նշանակություն էին ստացել արդարացի սահմանափոխության իրագործումը և
տեղական ինքնակառավարման մարմինների՝ զեմստվոների հաստատումը: Անդրկովկասը Ռուսաստանի այն շրջաններից էր, որտեղ զեմստվոներ չէին ներդրվել: Դրա ներդրումը նախ պահանջում էր փոփոխել երկրամասի վարչական սահմանները: Նախկին փոխարքայության տարածքում կիրառելով «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը՝ ցարիզմը միտումնավոր անարդարացի վարչական սահմանաբաժանում էր կատարել:
Հետփետրվարյան ժամանակաշրջանում վրացի, հայ և թաթար քաղաքական ուժերը փորձեցին փոխհամաձայնությամբ շտկել աղավաղված ազգագրական-վարչական քարտեզը:Այդ գործում ամենից ավելի շահագրգռված էին հայերը, քանի որ նրանք բոլորից շատ էին տուժել ինքնակալության գաղութային քաղաքաՆիկոլ Աղբալյան կանությունից:
Բազմաթիվ քննարկումներից հետո` 1917 թ., հրապարակ եկավ Անդրկովկասի վարչական սահմանափոխության վերաբերյալ կառավարական ծրագիր:Ըստ դրա՝ հայաբնակ գավառներից կազմվելու էին 3 հայկական նահանգներ՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Գանձակի` 64 000 քառ. կմ ընդհանուր տարածքով:Արևելահայերի համագումարը հավանություն տվեց այդ ծրագրին:Սակայն հետագայում` Հոկտեմբերյան հեղաշրջումից
հետո, այդ հարցում գերակշռեց վրաց–մահմեդական համագործակցությունը և այդ ծրագիրն այդպես էլ չիրագործվեց:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s