Պարտադիր քվեարկությունների մասին

Ավստրալիայում ներդրվել է 1924 թվականին։ Այստեղ դաշնային և տարածաշրջանային ընտրությունների դեպքում 18 և ավելի տարիք ունեցող քաղաքացիների համար քվեարկելը պարտադիր է։ Քաղաքացին պարտավոր է․ այցելել ընտրական տեղամաս, գրանցվել ընտրողների ցուցակում, ստանալ քվեաթերթիկ, մտնել ընտրախցիկ, կատարել համապատասխան նշում և այն գցել քվեատուփի մեջ։ Օրենքը ուղիղ ցույց չի տալիս, որ ընտրությունը պետք է կատարվի, այն միայն ասում է, որ քվեաթերթիկը պետք է նշված լինի։ Օրենքի համաձայն, թե ինչպես է քաղաքացին քվեաթերթիկի վրա նշում կատարում, լրիվ անհատական է։ Որոշ նահանգներում քաղաքային ընտրություններին մասնակցելը նույնպես պարտադիր է։ 2010 թվականին Թասմանիա նահանգի ընտրությունների ժամանակ 6000 հոգի տուգանվեցին՝ 26 դոլարով, ընտրություններին չմասնակցելու համար։ Նրանցից 2000-ը վճարեցին տուգանքը։ Փոստով քվեարկելու հնարավորություն է տրվում այն քաղաքացիներին, ովքեր դժվարանում են, կամ չեն կարող գալ ընտրական տեղամաս։ Նախապես կամ վաղաժամ քվեարկության հնարավորություն է տրվում այն քաղաքացիներին, ովքեր այդ օրը չեն կարող քվեարկել։

 

Հյուսիսային Կորեայում 17 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիները պարտավոր են քվեարկել, նույնիսկ այն դեպքում երբ կա ընդամենը մեկ թեկնածու։ Քվեարկությունը նրա համար է, որ ստուգվի թե ով է երկրում գտնվում։ Բոյկոտային քվեարկությունը քվեարկողների համար վատ հետևանքների պատճառ է դառնում։

 

Բելգիայում 18 տարեկանից մեծ բոլոր քաղաքացիները պարտավոր են գալ ընտրատեղամաս։ Պաշտոնական պատժամիջոցները մինչև այսօր գոյություն ունեն, սակայն կիրառվում են 2003 թվականից միայն ընտրական տեղամասի աշխատակիցների բացակայության դեպքում:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s