Իրավունք

5. Ի՞նչ է օրինականությունը։

Ժողովրդավարությունը ենթադրում է օրինականություն։ Այն հասարակական-պետական կյանքի հիմնարար սկզբունք է, պահանջ՝ ուղղված բոլորին՝ հասարակությանը, քաղաքական միավորումներին, պետական մարմիններին՝ գործել իրավունքի (օրենքի) նորմերի խիստ և անշեղ կատարմամբ։ Պետության ամեն մի մարմին ու պաշտոնյա պետք է ունենա այնքան լիազորություն, որքան անհրաժեշտ է մարդու իրավունքների իրականացման և պաշտպանության պայմաններ ստեղծելու համար։
6. Ինչո՞ւ է ժողովրդավարությունը վերածվել հավերժ իդեալի։

Ժողովրդավարությունը՝ որպես իդեալ և իրականություն։ Դրանք երբեք
չեն համընկնում։ Ժողովրդավարությունը համամարդկային իդեալ է, որին ձգտում են մարդիկ, քաղաքակիրթ հասարակությունը և պետությունը։ Սակայն
կատարյալ ժողովրդավարություն գոյություն չի ունեցել երբեք։ Իրական կյանքում չկա ժողովրդավարության վերջնական փուլ, որը կբավարարի բոլորին։
Դա պայմանավորված է նաև մարդու բնույթով, որի ձգտումներն անընդհատ
փոփոխվում են՝ արդարության մասին իր պատկերացումներին համապատասխան։ Երբ մարդը զգում է սահմանափակումներ, օրենքներում չի գտնում իր
պատկերացմամբ արդարությունը, երբ հաշվի չեն առնվում նրա բնական ընդունակություններն ու արժանիքները, երբ բացակայում է ճանաչումը՝ կախված հմտությունից, փորձից և այլն, նա բախման մեջ է մտնում պետության հետ։ Այդպիսով՝ արդարության ցանկությունը (որի նշանակությունը մեծ է ժողորդավարության համար) երբեք լրիվ չի բավարարվում։ Ուստի ժողովրդավարությունը (իրական, ոչ թե ձևական) ոչ մի պետության մեջ չի կարող լրիվ
կենսագործվել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s