Հայոց լեզու

Առաջադրանքներ

  1. Տրված բառերից առանձնացրու հոմանշային 10 զույգ։
    Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
    հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
    անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական- Վիթխարի

Ողորկ-հարթ

Դժվար-խրթին

Հավաքել-ժողովել

Դյութիչ-հմայիչ

Ծավի-բիլ

Ստերջ-անպտուղ

Դրվատել-գովել

Դատարկել-պարպել

Խոնավ-տամուկ

2. Յուրաքանչյուր տողում գտիր տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3.Տրված բառերից առանձնացրու հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր։

Փութաջան-ծույլ

ամպոտ-ջինջ

դալար-հինավուրց

ուսյալ-տգետ

գագաթ-ստորոտ

օրինական-ապօրինի

անջրդի-ջրարբի

նոսր-թանձր

ողորկ-խորդուբորդ

երկչոտ-համարձակ

4.Փակագծերում տրված բառերից ընտրիր նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ հրատարակությունը(հրատարակությունը, հրատարակչությունը)։
2. Այդ հրատարակչությունը (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) երախտիք ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների տեղիք տվեց (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում)փթթում էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով)հովհարով գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց)թոթվեց ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր)հրավեր էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը)փականը նորոգեցին։

10.Վարպետը(պատրաստականությամբ,պատրաստակամությամբ) պատրաստակամու-թյամբ օգնեց մեզ։

5.Տրված համանուններով կազմիր նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)։

1.Ես մանկուց չեմ սիրել կաթի սերը:

Սերը բնությանը բնորոշ մի շատ գեղեցիկ զգացմունք է:

2.Հայոց լեզվի դասերին մենք շատ ենք օգտագործում կետ, ստորակետ և այլն:

Կետերը մեծ չափսերի, բայց հիասքանչ կենդանիներ են:

3.Մաթեմատիկայի մեջ մենք շատ ենք օգտագործում քանոնը:

Ես քանոնի հնչյունները երբևիցե չեմ լսել, բայց համոզված եմ, որ շատ գեղեցիկ հնչյուններ ունի:

4.Մերկ ծառերը դողում են ձմռան ցրտից:

Մեքենայի դողերը անհրաժեշտ է փոխել:

5.Դպրոցում կան շատերը, ովքեր ձայնի տոն են բարձրացնում իրենցից մեծերի վրա:

Իմ կարծիքով վարդավառը մեր բոլորի սիրելի տոնն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s