Պատմություն

Թեմա 6 Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: էջ 51-56

Մոսկվայի և Կարսի պայմանագրեր
Արցախի և Զանգեզուրի հիմնախնդիր

Հայաստանի խորհրդային իշխանության առաջ ծառացած էր իր ազգային տարածքների հիմնախնդիրը։Իշխանության ղեկին նստած հայ բոլշևիկները անտարբեր չէին ազգային
սահմանների ու տարածքների արդարացի լուծման հարցում։Անդրկովկասի երեք խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցող տարածքային վեճերը լուծելու համար գործում էր համապատասխան հանձնաժողով` Ս. Կիրովի նախագահությամբ և երեք հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀԿ(բ)Կ Կենտկոմում կայացած խորհրդակցությունը լսեց արտգործժողկոմ Ա. Մռավյանի զեկուցումը հարևան հանրապետությունների հետ սահմանների հաստատման մասին։ Զեկուցողի նախագահությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը զբաղվելու էր համապատասխան փաստաթղթերի պատրաստումով։ Տարածքային տարաձայնությունների լուծումն ու կարգավորումը կենտրոնացավ Անդրկովկասի կուսակցական ղեկավար մարմին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյում։Թիֆլիսում կայացած Ս. Կիրովի հանձնաժողովի նիստում Հայաստանիներկայացուցիչ Ալ. Բեկզադյանը առաջարկեց հաշվի առնել նաև Խորհրդային Հայաստանի ծանր դրությունը և տարածքային զիջումներ անել. Հայաստանին միացնել Լեռնային Ղարաբաղը և այլն։ Վրաստանը և Ադրբեջանը դեմ արտահայտվեցին տարածքային փոփոխություններին։ Նրանց պաշտպանում էր հանձնաժողովի նախագահ Ս. Կիրովը։ Համաձայնություն չկայացավ նաև վրաց-ադրբեջանական վիճելի հարցերում։ Հայաստանի ներկայացուցչի
առաջարկով հարցը փոխադրվեց ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրո։

Ալեքսանդրապոլի պայմանագրի(1920թ. դեկտեմբերի 2) վերանայման նկատմամբ քեմալական Թուրքիան ուներ ժխտողական դիրք, ուստի Հայաստանն ապավինում էր Ռուսաստանի օգնությանը։ Ավելի ճիշտ, վերջինս ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան իր հերթին 1920–1921թթ. օգտագործում էր Հայկական հարցը՝ զիջումներ կորզելու համար ինչպես Անտանտի երկրներից (Անգլիա, Ֆրանսիա և ուրիշներ), այնպես էլ Ռուսաստանից։1921թ. սկզբին, երբ ընթանում էր մոսկովյան կոնֆերանսի նախապատրաստությունը, թուրքական կողմն ամեն ինչ անում էր նախապես իր օգտին լուծելու հարցերը, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը։Եվ նա հասավ իր նպատակին։ Ռուսաստանը հայկական հողերը նվիրաբերեցԹուրքիային։ Նա փորձում էր դա արդարացնել համաշխարհային հեղափոխության շահերով։ Այս վերջինի նպատակով, նշել է Վ. Լենինը, մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը։ Կարսի և մյուս տարածքների համար, բազմիցս կրկնել են Ի. Ստալինը և մյուս ղեկավարները, չարժե կռվել Թուրքիայի հետ։1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս- թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության
մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը(Ալեքսանդր Բեկզադյան, Սահակ Տեր-Գաբրիելյան), որ զրկվել էր բանակցություններին մասնակցելուց, այնուամենայնիվ պատրաստել էր իր առաջարկությունները, այն է՝ Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն 1914թ. սահմանների վերականգնում։ Կոնֆերանսի կամ բանակցությունների ընթացքում հայկական հողերի որևէ պահանջ չի ներկայացվել թուրքական պատվիրակությանը։ Թուրքերի կողմից միակ
զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին։ Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի (հօգուտ Վրաստանի) և Կարսի ու Սուրմալուի գավառի (հօգուտ Թուրքիայի) փոխանակություն։ Պայմանագրի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում։ Հիշենք, որ հայերի ցեղասպանությամբ կամ նրանց արտաքսելով թուրքաբնակ էին դարձվել Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը։ Թուրքիայի հյուսիսարևելյան (ՀԽՍՀ-ի հետ) սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Պարզ է, որ այդ պայմանն ուղղված էր
Հայաստանի դեմ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s